Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում եւ հետապնդում իր գործի, մասնագիտութեան, աշխատանքի մէջ յաջողած եւ առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչեւ իշխանութեան գալը եղել են անյաջողակ, չկայացած, կեանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։
Եւ ամենեւին պէտք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշուին իրենք իրենց տասնեակ միլիոնների պարգեւավճարներ են տալիս, վատնում պետական բիւջեն, կատարում անարդիւնաւետ եւ անիմաստ ծախսէր, իսկ մարդկանց ասում` աղքատութիւնը ձեր ուղեղի մէջ է (ՆՓ):
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինեանը առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտօնեաներին եւ ուժային կառոյցներին` քաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող եւ բացայայտուելու դէպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով` ինքն էլ գիտի, որ իր թիմը վաղուց իրեն չի հաւատում, չի հաւատում այն գաղափարներին, որոնք ամէն օր մատուցւում են հանրութեանը, եւ միակ տարբերակը մնում է հաւատարմութիւնը փողով գնելու ճանապարհը։
Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամէն ինչ անում են հանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հէնց այս պաշտօնների ու փողի համար է։
Սա է իրականութիւնը, որտեղ կաշառքն այլեւս անթաքոյց է եւ հրապարակային։ Որտեղ մէկ հրամանագրով պաշտօնեան ստանում է թոշակառուի 20 տարուայ թոշակը եւ դա համարում բնական ու բարոյական։
