Բաքւում աւարտուել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ միւս գերիների դատավարութիւնը։
Յաջորդ դատական նիստը նշանակուած է նոյեմբերի 3-ին: Մեղադրող կողմը հանդէս կը գայ ճառով:
Դեռեւս չի աւարտուել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի դատավարութիւնը:
Այդ նիստէրն ընթանում են անկախ լրատուամիջոցների եւ միջազգային կառոյցների բացակայութեամբ:
Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը մեղադրում է մի շարք ծանր յանցագործութիւնների մէջ:
Սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենեակի փակումից յետոյ 23 հայ գերիները փաստացի յայտնուել են կատարեալ մեկուսացման մէջ: Նրանց առողջական վիճակի ու պահման պայմանների մասին որեւէ անաչառ տեղեկութիւն հարազատներին ստանալ չի յաջողւում:
