44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովի զեկոյցը կ’ուղարկուի արխիւ

44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովի զեկոյցը կ’ուղարկուի արխիւ

44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովի զեկոյցը կ’ուղարկուի Ազգային Ժողովի արխիւ:
Այդ մասին այսօր Pastinfo.am-ին տեղեկացրել է Ազգային Ժողովի նախագահի մամուլի քարտուղար Մովսես Յարութիւնեանը։ Նա ասել է, որ զեկոյցը չի կարող ներառուել խորհրդարանի նիստէրի օրակարգում ժամկէտների անհամապատասխանութեան պատճառով:

ԱԺ նախագահի խօսնակը յաւելել է, որ գաղտնիութեան թոյլտուութիւն ունեցող բոլոր պատգամաւորները կարող են ծանօթանալ զեկոյցին։

Նշէնք, որ աւելի վաղ քննիչ յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանն ասել էր, որ եթէ զեկոյցը գոյութիւն ունի, ապա այն ԱԺ Կանոնակարգ օրէնքի համաձայն պէտք է ներառուի ԱԺ լիագումար նիստի օրակարգում։

Որոշ տուեալների համաձայն սոյն զեկոյցը հակասում էր Փաշինեանի այն յայտարարութիւններին ըստ որի բանակը զուրկ է եղել տարրական միջոցներից:

Քննիչ յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարեանը, մինչդեռ, ակնկալում էր, որ Ազգային ժողովի խորհուրդը առաջիկայ նիստում զեկոյցը դնի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը:

Անցած հինգշաբթի օրը Ալէն Սիմոնեանն «Ազատութեանը» ասել էր, որ զեկոյցը կը քննարկուի, բայց փակ լսումների ընթացքում։

Share