Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհութիւն դրսեւորած զինուորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտուող ստրուկը

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհութիւն դրսեւորած զինուորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտուող ստրուկը

Նորաձեւ կրթութեան վրայ խարսխուող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախօսութեան» հիմնական նպատակներից մէկը անուժ ու անպաշտպան ներկայանալն է, ասել կուզի՝ քեզանից հզօրների ողորմածութեանը յանձնուելը:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձից վերջին տարիների ընթացքում երբեւէ լսե՞լ եք հայկական բանակի, հայ սպային, զինուորին վերաբերող անդրադարձ, վերլուծութիւն, դրուատանքի խօսք կամ գնահատական: Տեսե՞լ եք արդյօք լուսանկար բանակի զինուորականութեան հետ որեւէ զօրամասում 2020 թ.-ից յետոյ: Ոչ, քանզի նա փակել ու շրջանառութիւնից հանել է պետականութեան ողնաշարն ու պատուարը հանդիսացող բանակի թեման: Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհութիւն դրսեւորած զինուորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտուող ստրուկը:

Բանակի թեման ու բանակի կերպարները բացակայում են Հանրային հեռուստաընկերութեան եթերում: Դրա փոխարէն խեղկատակութիւններ՝ ինչքան ուզեք:

Ովքեր դեռ չէն կռահել, ասեմ, որ երկու օր առաջ Մոսկուայում յաղթանակի շքերթին առանց զօրք երկրի ղեկավարի ներկայութիւնը կարգավիճակով հաւասարազօր էր ներկաների գլխաքանակը չպակասացնելու ցանկութեանը: Այլ խօսքով ասած, եթէ չկայ քո զինուորականութիւնը, ապա դու այդտեղ չպէտք է լինես… Սա սոսկ արարողակարգ չի, սա պատիւ ու արժանապատուութիւն է, հասկացութիւններ, որոնք նոյնպէս բացակայ կը գրանցուէն «Իրական Հայաստանի» տեսլականում:

Հայկ Դեմոյեան, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն

Share