Պոլսի պատրիարքարանը Փաշինեանին չի ընդունել, հանդիպում Սահակ արքեպիսկոպոսի հետ չի կայացել

Պոլսի պատրիարքարանը Փաշինեանին չի ընդունել, հանդիպում Սահակ արքեպիսկոպոսի հետ չի կայացել


Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոսի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպում չի կայացել։ Այս մասին «Փաստինֆոյ»-ին տեղեկացրին պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Մեր աղբիւրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինեանի եւ պոլսահայ համայնքի անդամների միջեւ կայացած հանդիպմանը Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքարանը չի մասնակցել։ Թէեւ առանձին անձանց ուղղուած հրաւէրներ եղել են, սակայն շատերը հանդիպմանը չէն մասնակցել։

Հանդիպման մասնակիցների թիւը, ըստ նոյն աղբիւրների, մեծ չի եղել։ Դատելով նաեւ Փաշինեանի տելեգրամեան էջում հրապարակուած տեսանիւթերից եւ լուսանկարներից՝ միջոցառումը կազմակերպուել է սահմանափակ թուով անձանց մասնակցութեամբ։

Ստամբուլից ստացուած տեղեկութիւնների համաձայն՝ հայ համայնքի հետ հանդիպումից յետոյ վարչապետ Փաշինեանը գնացել է Սուրբ Յարութեան եկեղեցի, որը գտնւում է Պոլսի պատրիարքարանի անմիջապէս դիմաց։ Սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, եւ հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերւում է վարչապետի մամուլի ծառայութեան կողմից հրապարակուած տեսանիւթին, որտեղ մի հոգեւորական ջերմօրէն ողջունում  է Փաշինեանին, նա ըստ ArmeniaSputnik-ի Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա։

«Փոստինֆո»

Share