ԱՄՆ-Իրան բանակցութիւնների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-ից 11-ը։
Այս մասին գրում է Axios-ը՝ մէջբերելով ԱՄՆ նախագահի յատուկ բանագնաց Սթիւէն Ուիթկոֆի խօսքերը։
«Եթէ այն տեղի չունենայ, դա կը լինի միայն Դոնալդ Թրամփի Մերձաւոր Արեւելք կատարած այցի պատճառով», — նշել է յատուկ բանագնացը։
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցում։ Յույսով եմ, որ բանակցութիւնները ճիշտ ուղղութեամբ են ընթանում։ Նախագահը ցանկանում է, որ խնդիրը լուծուի դիւանագիտական ճանապարհով, եթէ դա հնարաւոր է», — ասել է Ուիթկոֆը։

Մայիսի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարարութեան խօսնակը յայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցութիւնները Վաշինգտօնի հետ եւ սպասում է յաջորդ հանդիպման ամսաթւին եւ վայրի մասին տեղեկատուութեանը Օմանից, որը միջնորդի դերում է հանդէս գալիս։