Մայր Աթոռում վաղ առաւօտից միաբանների ժողով է, որի օրակարգում Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպած եպիսկոպոսների հարցն է, ըստ ամենանի, քննարկւում է նրանց կարգալոյծ անելու հարցը։
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում հերթապահութիւն են իրականացնում ոստիկանութեան աշխատակիցները
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում հերթապահութիւն են իրականացնում ոստիկանութեան աշխատակիցները։
Նշէնք, որ հիմա Մայր աթոռում ընթանում է Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը։ Ըստ տեղեկութիւնների՝ այնտեղ քննարկւում է երէկ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպած Սրբազանների հարցը։
Մայր աթոռի թանգարանների ու արխիւների տնօրէն Ասողիկ քահանայ Կարապետեանը ArmeniaSputnik–ին յայտնել էր, որ չգիտի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպման գնացած 8 հոգեւորականները մասնակցում են ժողովին, թէ ոչ։
«Ժողովը կովերջանայ, ամէն ինչ կիմանանք»,–ասել էր նա։
Յիշեցնենք՝ երէկ տարածուեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրութեամբ յայտարարութիւն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։
Ըստ այդ յայտարարութեան՝ փորձաքննութեամբ հաստատուել է Արշակ Սրբազանի մասնակցութեամբ տեսանիւթերի իսկութիւնը։
Դրանից յետոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, թէ հանդիպման է հրաւիորւմ Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նոյն օրը կայացաւ։
Նիկոլ Փաշինեանի հետ հանդիպել են
Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամեանը, Տեր Վազգէն արքեպիսկոպոս Միրզախանեանը, Տեր Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանը, Տեր Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանեանը, Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանը։
Նոյեմբերի 23-ին ՀՀի դեսպան ԱՄՆում՝ Նարեկ Մկրտչեանը ԱՄՆ-ում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու Արեւմտեան թեմի Սրբոց Ղեւոնդեանց առաջնորդանիստ տաճարում մասնակցել է պատարագին։
Պատարագի աւարտին ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտէրեանը դեսպանի պատուին կազմակերպել է ընդունելութիւն, որին մասնակցել են հայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ։
Համացանցում լայն տարածում է ստանում այս յայտարարութիւնը, որով քրիստոնեաները կաթողիկոսին խնդրում են կարգալոյծ անել դաւաճան սրբազաններին:
«Ես՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդս, խնդրում եմ Ամենայն Հաեօց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին կարգալոյծ անել հետեւեալ եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին՝
1․ Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանին,
2․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչեանին,
3․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյեանին,
4․ Վազգէն արքեպիսկոպոս Միզախանեանին,
5․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանին,
6․ Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանին,
7․ Առաքել արքեպիսկոպոս Քարամեանին
8․ Արտակ եպիսկոպոս Տիգրանեան
Հիմք ընդունելով վերջիններիս կողմից կատարուած հետեւեալ գործողութիւնները․
1․ Փորձել եկեղեցու ներքին կեանքին եւ գործերին խառնել երրորդ կազմակերպութիւնների, ներառեալ՝ ՀՀ Կառաւարութեանը, ՀՀ Քննչական Կոմիտեին (այսուհետ՝ ՔԿ) եւ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութեանը, սեփական նախաձեռնութեամբ ի յայտ եկած կեղծ օրակարգը սպասարկելու եւ իրենց համար ցանկալի արդիւնքի հասնելու համար:
2․ Սեփական օրակարգը սպասարկելու համար խեղաթիւրել Եպիսկոպոսաց Ժողովի որոշումները եւ դէմ գնալ ժողովի արդիւնքներին:
3․ Դեմ գնալ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմանը՝ համարձակուելով իրենց փոքրիկ խմբակի ցանկութիւնը հակադրել ժողովի որոշմանը, ըստ որի՝ Ամենայն Հաեօց կաթողիկոսն է Գարեգին Երկրորդը:
4․ Խախտել ՀՀ օրէնքը ակնյայտօրէն համագործակցելով ՀՀ Քննչական Կոմիտէի հետ եւ տեղեկութիւններ ստանալով վերջինից առանց այդ իրաւունքը ունենալու:
5․ Շահարկել ՔԿ-ից ստացած տեղեկութիւնները՝ մանիպուլացնելու եւ խեղելու հանրային կարծիքը Վեհափառ Հայրապետի եւ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանի վերաբերեալ, այդպիոսվ՝ փորձ անելով վարկաբեկել վերջիններիս բարի համբաւը եւ հաւատաւոր ժովորդին հրամցնել սեփական օրակարգը:
6․ Որպէս ճշարտութիւն ընդունել որոշումը այն ՔԿ-ի, որ հանիրաւի բանտարկել է Բագրատ եւ Միքայել արքեպիսկոպոսներին եւ Մկրտիչ եպիսկոպոսին։ Այդպիսով նաեւ դէմ գնալ Բարձրագոյն Հոգեւոր Ժողովի այն յայտարարութեանը, որ ՔԿ գործողութիւնները ապօրինի են եւ ուղղորդւում են ՀՀ ներկայիս իշխող վարչակազմի կողմից Հայ Առաքելական Եկեղեցին պառակտելու համար:
Խնդրում են նաեւ քննել համացանցում լայն տարածքում ստացած պառակտիչ յայտարարութեան իսկութիւնը եւ պարզել, թէ արդեօք այդ յայտարարութեան տակ ստորագրել են նաեւ Հովնան արքեպիսկոպոս Տերտէրեանը եւ Սիոն եպիսկոպոս Ադամեանը։ Խնդրում եմ նաեւ քննել վերջիններիս կարգալոյծ անելու հարցը, եթէ յայտարարութեան բովանդակութեան իսկութիւնը հաստատուի՝ հիմք ընդունելով վերոնշեալ պատճառները»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Լուրերի համաձայն Հովնան արքեպիսկոպոս Տերտէրեանը ուղղակի չի ստորագրել նշեալ թղթի տակ ու նրա անուան դիմաց գրուած է եղել «Ի տեղ»: Հովնան սրբազանը նախորդ օրը հրապարակել է «սթափման կոչ»:
