Նիկոլ Փաշինեան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգութեան թիւ մէկ սպառնալիքը անձամբ դու ես եւ քո վարչախումբը, ով Ալիեւի հետ համատեղ հայաթափեց Արցախը, այնուհետեւ Հայաստանի Հանրապետութիւնից շուրջ 240 կմ քառ. տարածք ռազմավարական նշանակութիւն ունեցող դիրքերով յանձնեց Ադրբեջանին։
Հայաստանի անվտանգութեան թիւ մէկ սպառնալիքն անձամբ դու ես եւ քո ռեժիմը, ովքեր զօր ու գիշեր պայքարում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ազգային արժէքների եւ հայկական ինքնութեան դէմ։
Դուք շարունակում եք մնալ հայկական իրականութեան մէջ գլխաւոր սպառնալիքներից մէկը, քանի որ փորձում եք մէկ անգամ եւս խաբել մեր ժողովրդին, վերարտադրուել եւ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջով, փոխել Հայաստանի սահմանադրութիւնը ՝հրաժարուելով անկախութեան հռչակագրից եւ ուրանալալ հաեօց ցեղասպանութիւնը։
Դուք պատրաստւում եք Հայաստանում ձեւաւորել ադրբեջանական համայնք եւ անկլաւների անուան տակ Հայաստանից իրականացնել նոր զիջումներ։
Հայաստանի, հայ ժողովրդի սպառնալիքները չէզոքացնելու համար մեր բոլորիս խնդիրն է առաջիկայում կանխել այդ սպառնալիքի վերարտադրութիւնը։
Իսկ ինչ վերաբերում է Դաշնակցութեան լինել կամ չլինելուն, ընդամէնը յիշեցնեմ, որ ձեզանից առաջ այլ սուրթաններ եւ բոլշեւիկներ փորձել են դա անել։ Հիմա այդ համակարգերը, եւ նրանք չկան, իսկ Դաշնակցութիւնը կայ եւ լինելու է` շարունակելով պաշտպանել իր հայրենիքը, պետութիւնը եւ ի հեճուկս ձեզ եւ ձեր տէրերի։
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր
