Գործարար Սամուէլ Կարապետեանի խոսքով` գործող իշխանութիւնների անյաջողութիւնները կդառնան նոր քաղաքական ուժի յաջողութիւնների հիմքը։
Սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, նոր ձևաւորուող թիմը հիմնուած է լինելու յատկապէս ազգային լաւագոյն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և յատկապէս երիտասարդների վրայ։ Այս մասին մեկուսարանից յղած նոր նամակում գրել է գործարար, «Տաշիր» խմբի ընկերութիւնների նախագահ Սամուէլ Կարապետեանը։
Աւելի վաղ յայտնել էինք, որ հուլիսի 4–ին կալանավայրից յղած իր ուղերձում գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանն ասել էր, որ գալիս է սկզբունքօրէն նոր ուժի շուրջ միաւորուելու, միասնական մէկ բռունցք դառնալու ժամանակը` ըստ էութեան յայտարարելով նոր քաղաքական միաւորի ստեղծման մասին։
Այսօրուայ նամակում Կարապետեանը նշել է, որ իշխանութիւններին չի յաջողուել յուսահատեցնել երիտասարդներին ու լռեցնել լրագրողներին, և որ նոր քաղաքական ուժի յաջողութիւնների հիմքը կդառնայ հենց այն, ինչ չի յաջողուել գործող իշխանութիւններին։
«Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովութեան միջով՝ մնացել են պինդ ու տաղանդաւոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։ Չյաջողուեց լռեցնել լրագրողներին և ազատ խօսքը։ Տեղեկատուական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրուում է, և իրենց աշխատանքը նուիրումով կատարող իրական լրագրողների միջոցով իրականութիւնը հասանելի է դառնում մեր հանրութեանը»,– ասուած է նամակում։
Գործարարը նկատել է, որ չի յաջողուել կոտրել Բաքուի բանտերում գտնուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան կամքը։ Անկախ իշխանությունների` եկեղեցու դէմ սկսած արշաւի, չի յաջողուել կոտրել հաւատը մեր եկեղեցու առաքելութեան նկատմամբ, հակառակը` «աւելի ու աւելի շատ մարդիկ համախմբուում են Մայր աթոռի շուրջ»։
Հիշեցնենք` Սամուէլ Կարապետեանի տանը յունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից յետոյ, երբ նա հրապարակավ աջակցություն յայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմութիւնը, հայ եկեղեցու հազարաւոր տարիների պատմութիւնը, յարձակուել է հայ եկեղեցու վրայ, հայ ժողովրդի վրայ:
Նրա յայտարարութիւնից յետոյ Փաշինեանը գործարարին ուղղուած վիրաւորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Աւելի ուշ ՔԿ–ն յայտնեց, որ 422-րդ յօդուածի 2-րդ մասով նախաձեռնուել է քրէական վարոյթ այն կապակցութեամբ, որ Սամուէլ Կարապետեանը զանգուածային լրատուութեան միջոցով հարցազրոյց տալու ընթացքում հնչեցրել է իշխանութիւնը զաւթելուն՝ ՀՀ սահմանադրութեամբ չնախատեսուած եղանակով ՀՀ կառավարութեան լիազօրութիւններին տիրանալուն ուղղուած հրապարակային կոչ: Յունիսի 18-ին Սամուէլ Կարապետյանը 2 ամսով կալանաւորուեց։ Այժմ նա «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում է։
Գործարարի պաշտպանական թիմը Սամուէլ Կարապետեանին ներկայացուած մեղադրանքներն անհիմն է համարում, կալանքը` ապօրինի։
Յուլիսի 4–ին Սամուէլ Կարապետեանը մեկուսարանից ուղերձ հղեց` հայտնելով նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին։