Եւրոպայի խորհրդի կոռուպցիայի դէմ պայքարող պետութիւնների խումբը և ՀՀ վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի գաղտնի ծախսէրը

Եւրոպայի խորհրդի կոռուպցիայի դէմ պայքարող պետութիւնների խումբը և ՀՀ վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի գաղտնի ծախսէրը

Հայաստանի կառավարութիւնը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցութեան ծախսէրը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եւրոպայի խորհրդի կոռուպցիայի դէմ պայքարող պետութիւնների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսէրը։

Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնոյթի ծախսէրը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգութեան պատրուակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսեանը պետական օդանաւով մեկնել էր գործարար Սամուել Կարապետեանի որդու հարսանիքին, կամ՝ մասնակցել Մոսկուայում Արայ Աբրահամեանի ծննդեան արարողութեանը՝ դարձեալ պետական օդանաւով։ 2013-ին ընդդիմադիր պատգամաւորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանին՝ 200 հազար դոլարով երեք յատուկ չուերթ կազմակերպելու համար։ Չնայած թափանցիկութեան ու հաշուետուողականութեան խոստումներին՝ յեղափոխութիւնից յետոյ իշխանութեան եկած «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսէրը թափանցիկ դարձնելու ուղղութեամբ։ Աւելին, 2019-ին մեծամասնութիւնը մերժեց «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան նախագիծը, որով այս գնումները հանրային հասանելիութիւն կը ստանային։

Հայաստանի իշխանութիւնները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակայարմարութեամբ ու արդիւնաւետութեամբ ծախսէր իրականացնել՝ թաքնուելով Սերժ Սարգսեանի օրօք ընդունուած օրէնքի հետեւում:

Նախագահի այցերի արժէքը՝ գաղտնիք

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրեանը վերջին 6 ամսում 6 արտէրկրեայ այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի յուղարկաւորութեան արարողութիւնը չհաշուած։ Խաչատուրեանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամեակին նուիրուած «Ժամանակների եւ քաղաքակրթութիւնների փոխկապակցուածութիւնը՝ խաղաղութեան եւ զարգացման հիմք» միջազգային համաժողովին։

Հոկտեմբերի 14-ին Խաչատուրեանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին Վահագն Խաչատուրեանի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնել է Կոլումբիայ, մասնակցել կենսաբազմազանութեան մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին Խաչատուրեանը մեկնել է Շուեյցարիայ, ներկայ գտնուել Ժնեւի համալսարանի հայագիտական հետազօտութիւնների կենտրոնի 50-ամեակի միջոցառմանը, բացի այդ, հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրաւունքների բարձր յանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտէի նախագահին, Աշխատանքի միջազգային կազմակերպութեան տնօրենին։

2025-ի փետրուարին Վահագն Խաչատուրեանը դարձեալ մեկնել է Հարաւային Ամերիկայ՝ այս անգամ լինելով նաեւ Արգենտինայում, Ուրուգուայում, Պերւում։ Ապրիլի 7-ին Խաչատուրեանը մեկնել է Արաբական Միացեալ Էմիրութիւններ, մասնակցել Ամենամեայ ներդրումային համաժողովին։

Նախագահի աշխատակազմը հրաժարուել է «Ազատութեանը» յայտնել, թէ այս այցերից իւրաքանչիւրի մասով որքան են կազմել նախագահի կեցութեան, տրանսպորտային, միւս արարողակարգային ծախսէրը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխուած օրէնքը։

Կոնդի առանձնատների բիւջեն աւելանում է, թափանցիկութիւնը՝ ոչ

Հայաստանում մի շարք պաշտօնատար անձինք՝ վարչապետը, ԱԺ նախագահը, արտգործնախարարը, բնակւում են Երեւանի Կոնդ թաղամասի առանձնատներում։ Դրանց պահպանութիւնն ու սպասարկումն իրականացնում է «Կառավարական առանձնատների տնտեսութիւն» ՊՈԱԿ-ը։ Որոշ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-ը պահպանում ու սպասարկում է մասնաւորապէս 8 առանձնատուն, սակայն կազմակերպութիւնը հրաժարուել է տեղեկացնել, թէ ներկայում ովքեր են բնակւում այդ առանձնատներում (առանձնատների սպասարկում կարող է իրականացուել 8 շինութիւնում, սակայն բնակուողների թիւը աւելի նուազ կարող է լինել )։

ՊՈԱԿ-ը հրաժարուել է նաեւ տեղեկացնել, թէ արդեօ՞ք վերջին տարիներին Կոնդի առանձնատներում իրականացուել են վերանորոգման աշխատանքներ, որքան է ծախսուել այդ աշխատանքների համար, որքան են կազմել առանձնատների էլեկտրաէներգիայի, ջեռուցման, սննդի ծախսէրը եւ այլն։ Խուսափելով պատասխանել այս հարցերին՝ ՊՈԱԿ-ը դարձեալ վկայակոչել է գնումների մասին օրէնքի այն կէտը, որով վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի սննդի, կեցութեան, տրանսպոտի, արարողակարգային ծախսէրը գաղտնի են։

Աղբիւր՝ azg.am

Share