Ադրբեջանական մամուլը հրճուանքի մէջ է. երեկուանից Ալէն Սիմոնեանից են մէջբերում

Ադրբեջանական մամուլը հրճուանքի մէջ է. երեկուանից Ալէն Սիմոնեանից են մէջբերում

Ադրբեջանական մամուլը երեկուանից հրճուանքով ու մեծ ոգեւորութեամբ մէջբերում է ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութիւնները։

Օրինակ, որ նա ասել է. «Նոյն հայերն ու ադրբեջանցիները Մոսկուայում բիզնես են անում եւ ընկերութիւն են անում։ Նոյնն են անում նաեւ այլ երկրներում։ Լարուածութիւն կայ, վէրքերը թարմ են։ Իսկ մենք մարդ չե՞նք սպանել։ Ադրբեջանական կողմից մարդիկ չե՞ն մահացել»։

Կամ. «Մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների համատեղ շուկայ։ Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքուի եւ Ադրբեջանի մնացած քաղաքների խանութներում, եւ դա անխուսափելի է։ Ինչքան էլ ուզում եք թռեք օդ, իջեք ներքեւ՝ անխուսափելի է։ Հայերը գնալու են աւելի էժան բենզին առնէն, գան, որովհետեւ այդպէս ձեռնտու է»։

Սիմոնեանին ցիտող ադրբեջանական մամուլը, սակայն, միայն ցիտում է Սիմոնեանին։ Ոչ մի խօսք, ոչ մի ակնարկ, որ իրենք էլ են պատրաստ հայերի հետ առեւտուր անել, որ հայկական ապրանքները լինելու են Բաքւում ու ադրբեջանական այլ տարածքներում։

Ադրբեջանցիների՝ «խաղաղութեան համաձայնագրի» հեռանկարում միայն աշխարհաքաղաքական հարցեր են, ու այսօր ցանկացած հարթակում միայն ա՛յդ օրակարգն է շրջանառւում։ Ոչ մի ադրբեջանցի հայ մաքսաւորի երես չի՛ տեսնելու ու վերջ։ Ոչ մի հայ իրաւունք չունի «Զանգեզուրի միջանցք» կոչուած ճանապարհին կանգնեցնելու եւ ստուգելու ադրբեջանցու մեքենան։

Բաքւում հայ գերիների նկատմամբ վրէժով լցուած, ի դէմս հայ բռնադատուածնի՝ ամբողջ հայութեանը դատող ադրբեջանցիները կէս տառ անգամ չէն գրում հայերի հետ հաշտուելու, Ալէն Սիմոնեանի ասած՝ առեւտուր անելու մասին։ Այդպիսի յայտարարութիւններ ՀՀ իշխանութիւնների ամենաբարձր մակարդակով հնչում է միայն Հայաստանից՝ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ։

azg.am

Share