Հայոց Ցեղասպանութիւնն ու Կա-Գէ-Բէն՝ ըստ Փաշինեանի

Հայոց Ցեղասպանութիւնն ու Կա-Գէ-Բէն՝ ըստ Փաշինեանի

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Մարիայ Զախարովան իր Telegram ալիքում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը թուրքերի եւ հայերի պատմական խնդիրների համար մեղադրել է ՊԱԿ-ին՝ այսպէս կոչուած КГБ-ին:

«ՊԱԿ-ը ստեղծուել է 1954 թուականին։

Հայերի ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութիւնում սկսուել է 1915 թուականին՝ ՊԱԿ-ի ստեղծումից գրեթէ 40 տարի առաջ», – գրել է ՌԴ ԱԳՆ խօսնակը։

Յիշեցնենք, աւելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին ԱԺ-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ասել էր.

«էդ որ մենք ասում ենք՝ թուրքը մնում ա թուրք, էդ նոյն ասացուածքից այնտեղ էլ կայ, ասում են՝ հայը մնում է հայ։ Էդ որ մենք ասում ենք՝ ո՞նց կարելի է Ադրբեջանին վստահել, էդ նոյնը այնտեղ կայ՝ ասում ենք՝ ոնց կարելի է հային վստահել։ Երբ ասում ենք՝ բա մենք մեր պատմութիւնից դասէր չքաղեցի՞նք, նոյնը իրենք են ասում, ասում են՝ բա մենք մեր պատմութիւնից դասէր չքաղեցինք, ո՞նց, դուք խաղաղութիւն եք ուզում Հայաստանի հետ։ Մենք պէտք է դուրս գանք ԿԳԲ-ի գործակալների՝ մէզ համար ձեւակերպուած աշխարհի պատկերից»։

*ՊԱԿ=Sովետական ժամանակաշրջանի Պետական Անվտանգութեան Կոմիտէ (Կա-Գէ-Բէ)

Share