Յուլիսի 15-ին, ժամը 14:00-ին, Երեւանում՝ Նեմեսիսի յուշարձանի հարևանութեամբ, կայացաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտօնական բացման արարողութիւնը։ Այնուհետև մասնակիցները երթով շարժուեցին դէպի Արամ Մանուկեանի արձան, որտեղ տեղի ունեցաւ ծաղկեդրման արարողութիւն։
Աւելի քան 40 տարուայ պատմութիւն ունեցող համահայկական բանակումները մեկնարկել են 1983 թուականին՝ Յունաստանում, իսկ 1997-ից սկսած շարունակուել են Հայաստանում եւ Արցախում։ Այս անգամ բանակումը հրաւիրուել էր հայ ժողովրդի պատմութեան վճռորոշ շրջանում՝ Արցախի բռնի զաւթման, պետականութեան թուլացման եւ ազգային ինքնութեան վտանգման պայմաններում։
Աւելի քան 350 երիտասարդներ՝ 22 կառոյցներից եւ 16 երկրներից, հաւաքուել էին հայրենի հողում՝ վերահաստատելու իրենց հաւատը միասնական Հայաստանի տեսլականի, անկախութեան եւ պայքարի ոգու հանդէպ։
Բանակման ուղերձը պարզ էր՝ ոչինչ աւարտուած չէ, քանի դեռ հայութիւնը չի յաղթել, հայրենիքը չի ազատագրուել, եւ Արցախի յաղթերգը չի հնչել։