ՌԴ-ն պաշտօնապէս Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք

ՌԴ-ն պաշտօնապէս Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք

ՌԴ-ն պաշտօնապէս Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովայ
Ռուսաստանը կոչ է անում համատեքստից չկտրել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խօսքերը Ղարաբաղի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին յայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պետք չէ համատեքստից կտրել գոյութիւն չունեցող թեզիսները եւ փոխել բառերի տեղէրը՝ դրանց միանգամայն այլ նշանակութիւն տալով»,- նշել է դիւանագէտը։ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտօնապէս այդ տարածաշրջանը ճանաչում է Ադրբեջանի տարածք։ ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը բացատրել է, որ Մեդինսկին խօսել է «պատմական ասպեկտի, սոցիոմշակութային առանձնայատկութիւնների եւ մարդկանց ցաւի մասին»։

Share