Ռոբերտ Քոչարեանը` 2026թ. ընտրութիւնների, 44-օրեայ պատերազմի պարտութեան, ներքաղաքական հարցերի մասին
Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբեւէ լսե՞լ եք որեւէ լկտի յայտարարութիւն Ազրպէյճանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կրնային կասկած առաջացնել նաեւ մեր հանրութեան մօտ, որ մենք պաշտպանուած չէինք։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մօտ այդ մտահոգութիւնն ընդհանրապէս չկար։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների եւ դասախօսների հետ հանդիպմանն նման կարծիք է յայտնել Բ-րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը՝ պատասխանելով հարցին, թէ ո՞րն է այն հիմնական գործօնը կամ գործօնները, որոնք թոյլ չտուին ՀՀ Դ ղեկավարներին կերտել այնպիսի ուժեղ պետութիւն, որը կդիմագրաւէր Ազրպէյճանին, եւ 2020 թուականի աղէտը չէր լինի՝ ամրագրելով 1994 թ․ մայիսի ԻԲ-ի արդիւնքը։

«Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր էինք Ազրպէյճանից։ Մի տեղ ինչ-որ մի անզգուշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպէս չէ, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք, եւ ասեմ նաեւ, ինձանից յետոյ եւս՝ մասնաւորապէս անվտանգային հարցերի վրայ ուշադրութիւնը մեծ էր, բայց ես ձեզ մոտաւորապէս բացատրեցի։ Ռուսերէն ասում են «ломать, не строить»․ Մի բան դու կրնաս կառուցել երկար տարիներ, բայց կրնաս Ա-Դ տարում քանդել։ Նոյնը շինարարութիւնը, երբ որ հին շէնք են քանդում, ընդամէնը մի ծանր գունդ են կապում, Բ անգամ խփում են, շէնքը փլւում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու Դ տարի բանակով չզբաղուես, դու էլ բանակ չունես, կամ բանակ ունիս կիսով չափ, մի կէսի կէսով չափ։ Դրա համար ձեւակերպման հետ ես համաձայն չեմ։ Ի՞նչ է ասում վարչապետը վերջերս։ Ասում էր՝ խաղաղութիւնը մեր անվտանգութեան գործիքը խաղաղութիւնն է, բառացիօրէն։ Խաղաղութիւնը անվտանգութեան պրոդուկտ է, ո՞նց կրնայ գործիք լինել։ Դու անվտանգութեան հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է՝ խաղաղութիւնը գործիք է, ուրեմն, այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա դուք երբեք չեք գնա, չէ՞, բժշկի մօտ, որը բան չի հասկանում։ Հիմա ամբողջ ժողովրդով ընտրել էք, նստել էք մի ավտոբուս, որի վարորդը քշել չի գիտեր։ Ո՛չ քշել գիտէ, ո՛չ ուղղութեան տեղը գիտէ, ո՛չ տորմուզի տեղը գիտէ, ո՛չ էլ միւսի տեղը գիտէ։ Նստած գնում էք, ուրրա ենք անում։ Ես շատ եմ ուզում, եւ ինձ համար հետեւեալ բանաձեւը կասէի՝ ունենալ տենց ռոմանտիկ ժողովուրդ եւ շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թուում է, դա ամէնից լաւ բան կըլնի՝ պրագմատիկ ղեկավար եւ ռոմանտիկ ժողովուրդ, որովհետեւ այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պէտք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս եւ ռոմանտիկ է դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում»,- ասել է Քոչարեանը։

Որպէս օրինակ, Քոչարեանը նշել է Ուկրաինան. անպատասխանատու ղեկավարը կրնայ հսկայական, հետաքրքիր աշխարհագրութիւն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրը աւիրել. «Ուկրաինան ընդամէնը կրնար չեզոք երկրի ստատուսով օգտուել եւ՛ Եւրոպայից, եւ՛ Միացեալ Նահանգներից, եւ՛ Ռուսաստանէն։ Ասացին՝ չէ, մենք պէտք է մտնենք ՆԱՏՕ։ Դէ մտէ՛ք։ Ի՞նչ ստացաւ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարեւան, հսկայական հզօր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կրնար այսօր ամէնահետաքրքիր, բարգաւաճող երկիրներից մէկը լինել։ Որ մարդ իր տեղում չի յայտնւում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբոյժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարը ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղաւ, չպէտք է լինէր։
Այս պատերազմը հրահրուեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանութեան կողմից։ Այո՛, բանակցութիւնները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ յայտարարութիւններ արեցին, ամէն ինչ արեցին, որ Թուրքիան, Ազրպէյճանի թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնի, եւ վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզւում է՝ բոլորը մեղաւոր են։ Պարզւում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ․-ին։ Մի քիչ երկար ստացուեց, որովհետեւ ֆունդամենտալ հարց է։ Վերջերս ՄԱԿ-ում քուէարկութիւն է եղել, հակառուսական մի բանաձեւ էր։ Միացեալ Նահանգները քուէարկել է դէմ, Հայաստանը՝ կողմ։ Լաւ, դուք հո հիմա՞ր չէք։ Ի՞նչ էք ուզում։ Ձեր առեւտրի 60 %-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եւրամիութեան հետ առեւտուրը մեր արտաքին առեւտրի մօտ 22-24 % էր։ Հիմա 6-7 % է ընդամէնը։ Ռուսաստանի հետ առեւտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60 %։ Դուք չեք հասկանում, որ նման քայլով կրնաք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լաւ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գիւղատնտեսութիւնդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդ չափի անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած»։
Քոչարեանը նշել է նաեւ, որ չի կարծում հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգութեան գօտու մասին խօսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլիւցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխաւորուած կըլլայ միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելութեամբ. «Ես սա եմ տեսնում, բայց անվտանգային գօտի դժուար է պատկերացնել եւ իրատեսական չէ։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը, իմ կարծիքով, դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքներ նշանակում է նաեւ որոշակի ներկայութիւն։ Այդ ներկայութիւնը ինչքան մեծ, այնքան լաւ, եւ սա, ուղղակի, բանակցային գործընթացից է կախուած, թէ՝ դու ինչի ես հասնում։
Առաջինը՝ դու էդ նպատակը դնում ես, թէ՞ չէ։ Հայաստանի Հանրապետութիւնը այդ նպատակը չի դնում։ Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրէք՝ ռուսական զօրքն այնտեղ կանգնած, Բ000 հոգի, անվտանգութիւն են ապահովում եւ վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչեւ մի պահ։ Եւ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է՝ ընդունում եմ Ազրպէյճանի կազմի մէջ։ Ռուսները չեն բանակցում, տեղեակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ էք, դուք լուրջ մտածո՞ւմ էք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպէս վարուել։ Այդպէս չի լինում միջազգային յարաբերութիւններում։ Ըստ էութեան, իրենք դրանով Ռուսաստանի, որպէս միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ազրպէյճանը, գնացէ՛ք իրար հետ բանակցէք։ Ճի՞շտ չի լինի միջազգային յարաբերութիւններում։ Սա ուղղակի չի լինում։ Ու, ըստ էութեան, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի որպէս միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ գնացէք իրար հետ բանակցէք։ Ազրպէյճանը ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջեւ։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք էք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, յետոյ էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս։
(Ամբողջը տեսնել տեսանիւթի մէջ)