Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերու երրորդ և չորրորդ օրերու արդիւնքները

Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերու երրորդ և չորրորդ օրերու արդիւնքները

Անցնող շաբաթավերջին, համա-ՀՄԸՄ-ական մարզախաղերը յաջողութեամբ շարունակուեցան Արտաշատի եւ Երեւանի մէջ, Հայաստան: Արտաշատի մէջ կատարուեցան աթլեթի մրցումները, ուր ՀՄԸՄ Լիբանան անգամ մը եւս արձանագրեց փայլուն արդիւնքներ` արժանանալով 18 մետալի (6 ոսկի, 7 արծաթ եւ 5 պրոնզ): ՀՄԸՄ Աւստրալիա տիրացաւ 8 մետալի (4 ոսկի, 2 արծաթ, 2 պրոնզ), իսկ ՀՄԸՄ Քանատա (արծաթ), ՀԱՍԿ (պրոնզ) եւ Պաղտատ (պրոնզ) մէկական մետալի:

Աթլեթի մրցումներուն փայլեցան Զուլալ Պեզճեան Լիբանանէն (2 ոսկի, 1 արծաթ) եւ Քրիս Զիլիֆեան Աւստրալիայէն (3 ոսկի): Զուլալ Գազանճեան նաեւ ունեցաւ մարզական գեղեցիկ կեցուածք, երբ 100 մեթր վազքի իր ոսկի մետալը նուիրեց չորրորդ հանդիսացած ՀՄԸՄ-ական արցախցի իր մրցակիցին` առ ի զօրակցութիւն բռնագրաւեալ հայրենիքին ու անոր տեղահան դարձած ժողովուրդին:

Աթլեթի մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

100 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
1.- Քրիս Զիլիֆեան (Աւստրալիա)
2.- Շահէն Վարժապետեան (Աւստրալիա)
3.- Ռոպերթ Կէօքճեան (Աւստրալիա)

100 Մ ՎԱԶՔ – ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Զուլալ Պեզճեան (Լիբանան)
2.- Լորեն Ակողլանեան (Լիբանան)
3.- Օրօր Թիքիճեան (Լիբանան)

800 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
1.- Քրիս Զիլիֆեան (Աւստրալիա)
2.- Ռուբէն Թնկըրեան (Լիբանան)
3.- Կարէն Զէյթունեան (Աւստրալիա)

800 Մ ՎԱԶՔ – ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Քլէա Արաբաղեան (Լիբանան)
2.- Ալիք Քէշիշեան (Լիբանան)
3.- Օրօր Թիքիճեան (Լիբանան)

3000 Մ ՎԱԶՔ – ՏՂԱՔ
1.- Քրիս Զիլիֆեան (Աւստրալիա)
2.- Կարէն Զէյթունեան (Աւստրալիա)
3.- Ռուբէն Թնկրեան (Լիբանան)

3000 Մ ՎԱԶՔ – ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Քլէա Արաբաղեան (Լիբանան)
2.- Քրիստինա Օպարեան (Լիբանան)

ՄԷԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒՄ – ՏՂԱՔ
1.- Շահէն Վարժապետեան (Աւստրալիա)
2.-  Լէօ Պետիրեան (Քանատա)
3.- Խաչիկ Թադէոսեան (ՀՄԸՄ-ՀԱՍԿ)

ՄԷԿ ՔԱՅԼ ՈՍՏՈՒՄ – ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Զուլալ Պեզճեան (Լիբանան)
2.- Լորեն Ակօղլանեան (Լիբանան)
3.- Ալիք Քէշիշեան (Լիբանան)
4.- Քրիստինա Օպարեան (Լիբանան)

ԳՈՒՆՏ ԱՐՁԱԿԵԼ – ՏՂԱՔ
1.- Ճորճ Չիֆճեան (Լիբանան)
2.- Նարեկ Քէշիշեան (Լիբանան)
3.- Սեւակ Գէորգ (Պաղտատ)

ԳՈՒՆՏ ԱՐՁԱԿԵԼ – ԱՂՋԻԿՆԵՐ
1.- Արինա Աբրահամեան (Լիբանան)
2.- Զուլալ Պէզճեան (Լիբանան)
3.- Գարէն Յովակիմեան (Լիբանան)

Երեւանի մէջ շաբաթավերջին կատարուեցան հետեւեալ մրցումները.

ՖՈՒԹՊՈԼ – ԿՐՏՍԵՐ ՏՂԱՔ
ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Քանատա 0-3

ՖՈՒԹՊՈԼ – ՏՂԱՔ
Երուսաղէմ – Արեւմտեան ՄՆ 3-3
Ֆրանս – Մարսէյ 0-2

ՖՈՒԹՍԱԼ – ՏՂԱՔ
Լիբանան – Սթոքհոլմ 4-7

ՊԱՍՔԵԹՊՈԼ – ՏՂԱՔ
Արեւելեան ՄՆ (2) – Արեւմտեան ՄՆ (1) 103-48
Աւստրալիա (1) – Արցախ 86-46
Քանատա (2) – Արեւմտեան ՄՆ (2) 51-97
Արեւելեան ՄՆ (1) – Գահիրէ 83-50
Քանատա (1) – Աւստրալիա (2) 84-70
Քանատա (2) – Գահիրէ 53-82

ՊԱՍՔԵԹՊՈԼ – ԱՂՋԻԿՆԵՐ
Արցախ – Արեւելեան ՄՆ 56-40
Լիբանան – Աւստրալիա (1) 42-34
Գահիրէ – Արեւմտեան ՄՆ 44-80

ՊԱՍՔԵԹՊՈԼ ԿՐՏՍԵՐՆԵՐ
ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Արցախ 54-48
Արեւմտեան ՄՆ (2) – Արեւմտեան ՄՆ (1) 72-86

Share