Հաղորդում եկեղեցու եւ քաղաքացիների սահմանադրական իրաւունքների դէմ Փաշինեանի կատարած յանցաւոր գործողութիւնների մասին

Հաղորդում եկեղեցու եւ քաղաքացիների սահմանադրական իրաւունքների դէմ Փաշինեանի կատարած յանցաւոր գործողութիւնների մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների սահմանադրական իրաւունքների եւ ժողովրդավարական ազատութիւնների դէմ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կատարած յանցաւոր գործողութիւնների մասին։

ՀԱՂՈՐԴՈՒՄ

2026 թուականի ընտրութիւններին ընդառաջ Հայաստանի իշխանութիւնները, վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, սկսել են քաղաքական հակառակորդներին եւ իշխանութիւնների վարած քաղաքականութեան հետ անհամաձայնութիւն արտայայտող կազմակերպութիւններին եւ անհատներին լռեցնելու բռնաճնշումների մի արշաւանք, որը կոպտօրէն խախտում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական եւ քաղաքացիական ազատութիւններն ու մարդու հիմնարար իրաւունքները։ Ապօրինի հետապնդումների գլխաւոր թիրախում յայտնուել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Վեհափառը, բարձրաստիճան այլ հոգեւորականներ, նրանց մերձաւորները, ի պաշտպանութիւն Եկեղեցու հանդէս եկած յայտնի ձեռնարկատէր Սամուել Կարապետեանը, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ գործիչներ։

Հայաստանի իշխանութիւնները, խախտելով Սահմանադրութեան եւ օրէնքների պահանջները, կոպտօրէն ոտնահարում են մեր ազգային կրօնական կազմակերպութեան ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականութեան իրաւունքները, իշխանական լիազօրութիւնների չարաշահմամբ եւ ինքնիրաւչութեամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնաւոր եւ ընտանեկան կեանքի, պատուի ու բարի համբաւի անձռնմխելիութեան սկզբունքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինեանն անձամբ պատասխանատու է այդ խախտումների համար։ Նա ղեկավարում, կազմակերպում, հրահանգում եւ իրագործում է վերոնշեալ յանցագործութիւնները։ Հաշուի առնելով Նիկոլ Փաշինեանի հսկայական ազդեցութիւնը գործադիր իշխանութեան եւ արդարադատութեան համակարգի վրայ, ինչպէս նաեւ օրէնքը անձնական կամայականութեամբ փոխարինելու նրա անթաքոյց եւ ապացուցուած պատրաստակամութիւնը, նրա գործողութիւնները անմիջական սպառնալիք են ներկայացնում մեր պետական համակարգի օրինական գործունէութեան, ժողովրդաւարութեան, քաղաքացիական ազատութիւնների եւ մարդու իրաւունքների համար։ Պահանջում ենք Գլխաւոր դատախազից Սահամանդրութեամբ եւ օրէնքնով նախատեսուած գործողութիւններ կատարել, քրէական պատասխանատուութեան կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինեանին եւ նրա բոլոր յանցակիցներին։

Ստորեւ ներկայացնում ենք հաղորդումը յանցագործութիւնների կատարման մասին։

Ժաննայ Ալեքսանեան, իրաւապաշտպան

Արման Վեզիրեան, «Հելսինքեան Ասոցիացիայ»

Նատալեայ Մարտիրոսեան, «Հելսինքեան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտէ»

Արէն Նահապետեան, «Իրաւունքի եւ ազատութեան կենտրոն»

Հայկ Նահապետեան, «301-ի Խորհուրդ» ՀԿ

Տիգրան Պասկեւիչեան, լրագրող հրապարակախօս

Արամ Աբրահամեան, «Առաւօտ» թերթի խմբագիր

Կարէն Քոչարեան, Հրապարակախօս, վերլուծաբան

Սաթիկ Սեյրանեան, Հայաստանի ժուռնալիստների միութեան նախագահ

Սամուել Տոնոյեան, «Գերագոյն խորհուրդ» ՀԿ

Արտաշես Իկոնոմով, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնութիւն

Նինայ Կարապետեանց, «ՆԺԱՐ» քաղաքական նախաձեռնութիւն

Արաքսեայ Գրիգորեան, «Ապրելու երկիր» կուսակցութիւն

Արամ Թորոսեան, «Նոր ուժ» կուսակցութիւն

Արմէն Մանուելեան, «Հայաքուէ» քաղաքական նախաձեռնութիւն

Լեւոն Զուրաբեան, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցութիւն

Share