ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է.
«Իշխանութեան ապօրինութիւնների շարքը համակարգային բնոյթ ունի եւ դա չի կանգնի այնքան ժամանակ, քանի երկրում իրական քաղաքական փոփոխութիւն չի եղել:
Ինչ-որ մարդ կա՞, ով վստահ չէր, որ ռեժիմը Սամուել Կարապետեանի կալանքի ժամկէտը երկարաձգելու էր:
Պարզ չէ՞, թէ ինչու նստացրեցին Դաւիթ Համբարձումեանին:
Ինչո՞ւ են կալանավայրում գտնւում Նարեկ Սամսոնեանն ու Վազգէն Սաղաթելեանը:
Ի՞նչ էին տնտղում Վաղարշապատում պատկառելի ձայներ ստացած «Յաղթանակ» դաշինքի ներկայացուցիչների տներում կամ մարդկանց ձերբակալում:
Շարքը շատ երկար է:
Ռեժիմի ահաբեկումների շղթան երկարաժամկէտ է եւ հայաստանեան քաղաքական պրոցեսներն ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի սրանց դէմը չի առնուել»:
