Սադրանքներ ԱԺ ում Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու օրինագծի ներկայացման համար

Սադրանքներ ԱԺ ում Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնելու օրինագծի ներկայացման համար

Կարեւոր է ժողովրդի միասնական մասնակցութիւնը ջահերով երթին. Իշխան Սաղաթելեան

ԱԺ միջադէպից առաջ մենք յայտարարեցինք, որ ԱԺ մուտք ենք անում օրինագիծ Ցեղասպանութեան ժխտումը, նսեմացումը քրէականացնելու համար եւ իրենց ռէակցիան պայմանաւորուած էր դրանով, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Իշխան Սաղաթելեանը։

Սաղաթելեանի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահը շարունակում է չգիտակցել, թէ որտեղ է գտնւում եւ շարունակ սադրանքներ են լինում.«Ալէն Սիմոնեանը հերթական անգամ սադրեց։ Վահէ Ղալումեանի դերակատարումն ընդհանրապէս չեմ հասկանում, բացի Նիկոլ Փաշինեանի սանիկը լինելուց, բայց դեռ կը պարզենք, կը հասկանանք։ Իրենց այս շաբաթուայ լարուած վիճակը, պահուածքը պայմանաւորուած է Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի օրերով եւ իրենց յստակ ուրացման քաղաքականութեամբ»։

Պատգամաւորը նշեց, որ իշխանութիւնները շարունակ ժխտում են Ցեղասպանութիւնը եւ բռնել են ուրացման ճանապարհը, մարդկանց էլ փորձում են մանիպուլացնել. «Դաշնակցութիւնն այս իշխանութիւնների գաղափարական հակառակորդն է։ Հետեւաբար, իրենց յարձակումը Դաշնակցութեան, ազգային արժէքների հանդէպ, բնական է, քանի որ նրանց ու թուրքերի արձագանքները նոյն են։ Հայաստանի թշնամիներն ու սրանք ատում են ազգային ուժերին, իսկ Դաշնակցութիւնն այսօր ամենաընդլայնուած ազգային ուժն է»։

Անդրադառնալով Արթուր Հովհաննիսեանի հայհոյանքներին՝ Իշխան Սաղաթելեանը արձագանքեց․ «Դրանք տղամարդկային տարրական բան էլ չունեն։ ՊՊԾ-ի զօրքին հրահանգ են տալիս դռան հետեւում սպասել, հէնց ասենք՝ կմտնեք, մարդկանց յանձնարարութիւն են տալիս։ Մի օր զրկուելու եք ՊՊԾ-ից, ու էն ժամանակ, եթէ մէջներդ տղամարդ կայ, ասածներին պատասխան կարո՞ղ եք տալ, կը տեսնենք։ Հիմա թաքնուել այս համազգեստաւոր մարդկանց հետեւում, տղամարդ ձեւանալ, ճիշտ չէ»։

Իշխան Սաղաթելեանը բոլորին հրաւիրեց մասնակցելու վաղուայ ջահերով երթին. 
«Շատ կարեւոր է եւ անհրաժեշտ ժողովրդի միասնական մասնակցութիւնը երթին, դա պատասխան կը լինի այսօրուայ ուրացման քաղաքականութիւն վարող օրուայ իշխանութեանը եւ մեր թշնամի պետութիւններին:

Անդրադառնալով կոչերին, որ պէտք է թոյլ չտալ ցեղասպանութիւնը ժխտողներին մտնել Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, Իշխան Սաղաթելեանն ասաց. «Ես ընդհանրապէս համակարծիք եմ, բայց վաղը մենք պլանաւորում ենք շատ աւելի մասշտաբային, նախորդ տարիներից աւելի մեծ քանակութեամբ երթ տեսնել»:
Մանրամասները՝ տեսանիւթում

Share