Երեւանում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Մինչ Նիկոլ Փաշինեանը փորձում է ԱՄՆում ստորագրուած պայմանագիրե ներկայացնել իբրև տարածաշրջանի հաղորդակցական միջոցների բացման լուծում պաշտպանելով Ազրբէյջանական տեսութիւնները, ԻԻՀ նախագահը իր մտահոգութիւնն է յայտնել այդ կապակցութեամբ:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքեանն իր ելոյթում ասել է, որ մեծ կարեւորութիւն է տալիս Հայաստան-Իրան յարաբերութիւններին եւ ժողովուրդների դարաւոր կապերին:
«Մենք միշտ պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականութիւնը եւ դա մեր քաղաքականութիւնն է: Դէմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը:
Տարածաշրջանում պէտք է կառավարումը լինի կովկասեան եւ խնդիրների արտայանձնումը տարածաշրջանից դուրս գտնուող տէրութիւններին իրավիճակն աւելի է բարդացնում:
Իրանի համար Կովկասում խաղաղութիւնը ստրատեգիական առաջնահերթութիւն է, մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան բանակցութիւններին»: