Փաշինանի վարքը էլ աւելի բարձրացրեց կաթողիկոսի հեղինակութիւնը

Փաշինանի վարքը էլ աւելի բարձրացրեց կաթողիկոսի հեղինակութիւնը

Վերջին զարգացումների ֆոնին կաթողիկոսի հեղինակութիւնն աճում է, որովհետեւ նա չի ներքաշւում իշխանութեան  քաղաքական խաղերի մէջ, պահպանում է չէզոքութիւն եւ արժանապատիւ հանգստութիւն։ Հասարակութիւնը նրան տեսնում է որպէս կայուն, հաւասարակշռուած, անկեղծ եւ քաղաքական շահերից անկախ առաջնորդ։ Դրան զուգընթաց Նիկոլ Փաշինեանի  վարկանիշը գահավիժում, գլորւում  է, քանի որ նրա հրապարակային կրօնական ժեստէրը ընկալուեցին որպէս ձեւական, ուշացած, ցուցադրական։  Հասարակութիւնն այդ քայլերում տեսաւ ոչ թէ հաւատք, այլ քաղաքական հաշուարկ, ինչն առաջ բերեց հեգնանք, անվստահութիւն, ծաղր։ Մարդիկ պարզ հարց են ուղղում նրան՝ «Բա ինչեւ հիմա ինչու՞ չէիք մասնակցում պատարագների, ու՞ր էիք»։ Այս ֆոնի վրայ Նիկոլ Փաշինեանի ֆեյսբուքեան գրառումը՝ «Առաջիկայ եւ յետագայ բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի», համարում եմ  սահուն կերպով հետքաշում Եկեղեցուց։ Ժողովրդական լուռ ու յամառ  արձագանքի, կաթողիկոսի վարկանիշի բարձրացման ֆոնը ստիպեց Փաշինեանին հետքաշուել եկեղեցական դաշտից կամ փոխել  ռազմավարութիւնը։ Նա այլեւս չի նշում որտեղ է գնում կամ ինչ պատարագի է մասնակցում, քանի որ նախորդ քայլերը տպաւորութիւն ստեղծեցին նրա՝  մեղմ ասած,  ոչ անկեղծ լինելու մասին։

Երբ նոյնիսկ հանրային եթերում յայտնուեց «կրօնական թափառախումբ» արտայայտութիւնը, եւ Եկեղեցու դէմ սուր քննադատութիւնը սկսեց ընկալուել որպէս ազգի ինքնութեան դէմ պայքար, Փաշինեանն  այլեւս չէր կարող իշխանական ապարատին ուղղակի հրայեանգել մասնակցել իր հետ պատարագների։ Այսպիսով, ստեղծուեց մի իրավիճակ, որտեղ՝ Եկեղեցին ուժեղանում է, Փաշինեանը  կորցնում է ազդեցութիւնն  այդ դաշտում, իսկ հասարակութիւնը յստակ տարբերում է «հոգեւոր» եւ «քաղաքական» վարքագծերը։ Կաթողիկոսի հեղինակութեան աճը աւելի տեսանելի դարձրեց վարչապետի պարտուած քաղաքական դիրքը։ Փաշինեանը փորձեց նուազեցնել կաթողիկոսի ազդեցութիւնը, բայց այդ գործընթացում վնասեց ոչ թէ նրան, այլ ինքն իրեն։  Փաշինեանի վարքը էլ աւելի  բարձրացրեց կաթողիկոսի հեղինակութիւնը։

Յասմիկ Բաբաջանեան «Հրապարակ օրաթերթ»

Share