Փաշինեանը հեռանալու է՝ իր հետեւից թողնելով բազմաթիւ ականներ՝ դրուած պետականութեան տակ

Փաշինեանը հեռանալու է՝ իր հետեւից թողնելով բազմաթիւ ականներ՝ դրուած պետականութեան տակ

Նիկոլ Փաշինեանը հեռանալու է՝ իր հետեւից թողնելով բազմաթիւ ականներ՝ դրուած պետականութեան տակ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆէսիոնալ իշխանութիւն։

Գրել է «Ապրելու երկիր» կուսակցութեան համահիմնադիր Մեսրոպ Առաքելեանը։

«Այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ պահանջները, վաղուց ակնյայտ է, եւ իշխանութիւնների կողմից դրա մասին չխօսելը կամ դրանով վախեցնելը զուտ քարոզչական բնոյթ է կրում։

Սկսած 2020թ.-ից, Ադրբեջանը շարունակաբար պահանջներ է ներկայացնում Հայաստանի իշխանութիւններին, որոնց մի մասը հետ է քաշւում, յետոյ նորից առաջ գալիս՝ ըստ նպատակայարմարութեան եւ առկայ իրողութեան։

Եւ ահա, ընտրութիւնների նախաշեմին, կրկին առաջ է գալիս Սահմանադրութեան փոփոխութեան հարցը, որից խուսափելու դիմաց Նիկոլ Փաշինեանը ժողովրդին վախեցնում է պատերազմով։

Կա՞ արդյօք պատերազմի վտանգ։ Աեօ՝ կայ։ Անկախ նրանից, Փաշինեանն է իշխանութիւն, թէ՝ ոչ։ Եւ այդ վտանգները պէտք է նուազեցնել, չեզոցաքնել։ Իսկ դրանց գործոնները ամենեւին հերթական զիջումներ չէն, այլ արդիւնաւետ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, բաց խօսակցութիւնը Ադրբեջանի հետ։ Մի բան, որը շարունակաբար տապալում է գործող իշխանութիւնը։

Նիկոլ Փաշինեանը հեռանալու է՝ իր հետեւից թողնելով բազմաթիւ ականներ՝ դրուած պետականութեան տակ, որոնք վնասազերծելու համար անհրաժեշտ է բացառիկ պրոֆէսիոնալ իշխանութիւն»

Share