Փաշինեանը յանձնում է Զանգեզուրի միջանցքը․ Իսակ Հունանեսեան

Փաշինեանը յանձնում է Զանգեզուրի միջանցքը․ Իսակ Հունանեսեան

Իսակ Հունանեսեան Կովկասի եւ Թուրքիայի հարցերով հետազօտող

Մինչ Ռուսաստանը պատերազմի մէջ է Ուկրաինայի հետ, եւ Իրանը բուժում է իր վէրքերը Իսրայելի հետ 12-օրեայ պատերազմից յետոյ, Հայաստանի կառավարութիւնը նոր քայլերի է դիմում։ Փաշինեանը Թուրքիա էր մեկնել Իրանի դէմ պատերազմի կիզակէտում, որը համընկաւ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի դէմ բանաւոր յարձակումների հետ։ Փաշինեանի եւ Էրդողանի հանդիպման մասին հաղորդագրութիւնները վկայում են, որ Էրդողանը կրկին Հայաստանի հետ յարաբերութիւնների հաստատումը պայմանաւորել է Բաքուի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելով եւ Ալիեւի բոլոր պահանջներն ընդունելով։

Պահանջներ, ինչպիսին են Փաշինեանի պայքարը հայ ազգայնականների դէմ, այսպէս կոչուած՝ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան եւ այսպէս կոչուած՝ Զանգեզուրի միջանցքի նուիրատուութիւնը։ Միւս կողմից, ստացուած տեղեկութիւնների համաձայն, Փաշինեանի կառավարութեան անդամները կարծում են, որ Իրանն այս պահին թուլացել է, եւ որ ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարների մեծ մասը նահատակուել է, եւ որ եթէ Զանգեզուրի միջանցքը յանձնուի, Իրանը չի կարողանայ միջամտել։

Փաշինեանը վերադարձաւ Երեւան, եւ տեղի ունեցան շատ կոնկրէտ իրադարձութիւններ։ Փաշինեանը խաղը սկսեց մի շարք կանխարգելիչ յարձակումներով բոլոր այն ազգային խմբերի եւ հաստատութիւնների վրայ, որոնք կարող էին խոչընդոտել այս ծրագրին, կազմակերպեց զանգուածային ձերբակալութիւններ եւ նոյնիսկ, զարմանալիօրէն, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանին դատապարտեց երկու ամսուայ ազատազրկման՝ կեղծ մեղադրանքներով։

Այս համատեքստում պէտք է գնահատել Փաշինեանի յայտարարութիւնները Ստամբուլում հայերի հետ հանդիպման ժամանակ․ նա ասել է․ «Ի՞նչ խնդիր կայ, որ Թուրքիան Կենտրոնական Ասիային կապուի Հայաստանի միջոցով»։

Share