Փաշինեանը զիճում է ամեն ինչ, մինչ Ալիեւը «Արեւմտեան Ադրբեջան»ի հարցն է բարձրացնում

Փաշինեանը զիճում է ամեն ինչ, մինչ Ալիեւը «Արեւմտեան Ադրբեջան»ի հարցն է բարձրացնում

Ազատութիւն կայանի համաձայն Փաշինեանը վստահեցնում է՝ եթէ Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղութեան պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրութեանը, ապա այդ դէպքում ինքը կը նախաձեռնի սահմանադրական փոփոխութիւններ եւ կը համոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պէտք է երկարատեւ խաղաղութեան համար:

Փաշինեանն, իհարկէ, յղում անելով փորձագէտներին, քիչ հաւանական համարեց, թէ դատարանը խաղաղութեան պայմանագրի տեքստը հակասահմանադրական ճանաչի:

Ի դէպ, Փաշինեանն արդէն իսկ նախաձեռնել է նոր Սահմանադրութեան մշակումը, այն, ըստ արդադարդատութեան նախարարի, պատրաստ կը լինի 2026-ին, բայց թէ երբ կը դրուի հանրաքուէի, պարզ չէ:

Ադրբեջանը հրաժարւում է ստորագրել խաղաղութեան պայմանագրի համաձայնեցուած տեքստը՝ պահանջելով Հայաստանից փոխել երկրի Մայր օրէնքը: Բաքուն պնդում է, թէ Հայաստանի Սահմանադրութիւնը Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ է պարունակում, պահանջելով փաստաթղթից հանել Անկախութեան հռչակագրի յղումը, որտեղ յիշատակում կայ Հայաստանի եւ Ղարաբաղի միաւորման մասին:

Փաշինեանը յղում արեց խաղաղութեան պայմանագրի համաձահենցուած տեքստի երկու դրոյթների.«Կողմերը յայտարարում են, որ միմեանց նկատմամբ չունեն որեւէ տարածքային պահանջ եւ ապագայում չէն ներկայացնելու նման պահանջներ: Այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը արդէն համաձայնեցրել են, որ չի կարող լինել որեւէ տարածքային պահանջ կողմերից մէկի կողմից՝ միւսի նկատմամբ:

Պայմանագրի տեքստում մէկ այլ կարեւոր դրոյթ էլ կայ, համաձայն որի՝ կողմերը չէն կարող ներպետական օրէնսդրութիւնը վկայակոչել որպէս հիմնաւորում՝ խաղաղութեան պայմանագիրը չկատարելու համար»:

Փաշինեանի այս յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Ալիեւն այսօր կրկին Հայաստանն անուանեց «Արեւմտեան Ադրբեջան», խօսեց «ադրբեջանական պատմական հողերի» մասին, որտեղից «արտաքսուել են» իր հայրենակիցները։ «Ջնջւում է ադրբեջանցիների հետքը նրանց պատմական, էթնիկ տարածքից», – ասել է Ադրբեջանի նախագահը, որը Երեւանից պահանջում է քննարկումներ սկսել ադրբեջանցիների վերադարձի շուրջ:

Share