Քիչ առաջ ապօրինի ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ են իրականացուել ՀՅԴ մարզային կառոյցների պատասխանատու ընկերների նկատմամբ։
ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինեանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։
Անկախ զարգացումներից եւ բռնաճնշումների ծաւալներից փաստում ենք. որեւէ բռնաճնշում չի կարող մէզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջոյ, ծնելու է համարժէք հակազդեցութիւն։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրասենեակ
20.06.2025թ.
Երեւան