Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան կառավարութեան առջեւ

Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան կառավարութեան առջեւ

Թուրքիայ-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման հարցով յատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի առնչութեամբ այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւնը բողոքի ակցիայ է իրականացրել կառավարութեան առջեւ:

Ցուցարարներին էին միացել նաեւ հանրային ու քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ:

Երիտասարդների ձեռքում կային Բաքուի բանտերում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան նկարներ, « Ո՛չ ուրացմանը» գրութեամբ պաստառներ։ Մասնակիցները յայտարարութիւններ արեցին հայերէն եւ անգլերեն:

«Հայաստան է ժամանել Թուրքիայի յատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը՝ Հայաստան-Թուրքիայ միջպետական ճանապարհների կարգաւորման անուան տակ, սակայն, բոլորս հասկանում ենք, որ այս հանդիպումը քաղաքական կողմի նախապայմանները բաւարարելու համատեքստում են. ակցիայի ժամանակ յայտարարեց ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ Ժորա Աւդալեանը:

Դրա վառ ապացոյցն է ՀՀ Կառաւարութեան՝ այցի ժամանակացոյցն ու օրակարգը գաղտնի պահելը: Մենք այստեղ ենք՝ ասելու, որ դէմ ենք ուրացման քաղաքականութեանը», – ասաց նա։

Ժորայ Աւդալեանի խօսքով, Թուրքիայի քաղաքականութիւնը 100 տարի առաջ եւ հիմա չի փոխուել, նրանք պատրաստ չէն Հայաստանի հետ երկխօսութեան՝ առանց նախապայմանների:

«Հայաստանում կայ սերունդ, որը պահանջում է Ցեղասպանութեան ճանաչում եւ հատուցում, ուստի յայտարարում ենք՝ այս իշխանութիւնների հետ ձեռք բերուած ցանկացած պայմանաւորուածութիւն առ ոչինչ է: Ո՛չ ուրացմանը», – ասաց նա:

Մասնակիցները վանկարկեցին՝ «ոչ ուրացմանը»։

«Ես ցեղասպանութիւնից մազապուրծ եղած ընտանիքի սերնդից եմ: Ո՛չ ես, ո՛չ իմ ծնողները, ո՛չ էլ իմ սերունդները հնարաւորութիւն չէն ունեցել ծնուելու մեր պատմական հայրենիքում: Դրա միակ մեղաւորը Օսմանեան կայսրութեան ոճրագործ քաղաքականութիւնն էր եւ նրա ժառանգ Թուրքիան: Դրա մեղաւորը պատմութեան դասէրին չառերեսուելն է ու այսօր դեռ չչորացած արեան վրայ խաղաղութիւն փորձել հաստատելը,- ասաց ՀՅԴ Նիկոլ Աղբալեան ուսանողական միութեան վարչութեան անդամ Շահանէ Չոբանեանը:

ՀՅԴ Երեւան քաղաքային կոմիտէի ներկայացուցիչ Գոռ Սարգսեանը յայտարարեց, որ Քըլըչը չի եկել հանդիպելու ՀՀ ներկայացուցիչների հետ, այլ հանդիպելու է եկել Թուրքիայի քաղաքականութիւնը կիսողների հետ: Նրա խօսքով՝ լաւ կը լինէր, որ թուրք բանագնացը ոչ միայն Փաշինեանի եւ նրա խմբի հետ հանդիպեր, այլեւ հայ ժողովրդի այն հատուածի հետ, որոնք իրականութիւնն են ներկայացնում:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share