Հայկ Դեմոյեան
Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նախկին տնօրէն
Ա. Պառակտուած ու հատուածայնուած հասարակութիւն, որին հընթացս մատուցուող «վառ ապագայի» տեսլականներն ընդամէնը վատ փաթեթաւորուած խաբկանքներ են` պոպուլիստական այլասէրուածութիւնների տեսքով:
Բ. Պատմականօրէն մշտապէս հայաբնակ երկրամասի` Արցախի հայազրկում` ոճրագործ ու ցեղասպանութիւն իրականացրած երկրի ղեկավարի հետ յանցաւոր համաձայնութեան գալու արդիւնքում: Պատմութեան մէջ առաջին անգամ Հայաստանի իշխանութիւնները մեղադրուեցին ցեղասպանութեան իրագործման մէջ յանցակից լինելու համար:
Գ. Բանակի հեղինակազրկում եւ սպայական կազմի պատուազրկում` կանխորոշուած ելքով պատերազմի սպասարկման, պարտուողականութիւն քարոզելու, պարտութիւնը դրական լոյսէրի ներքոյ ներկայացնելու եւ պարտութիւնը որպէս ընդունելի իրավիճակ քարոզելու միջոցով:
Դ. Հաեօց ցեղասպանութեան պատմական փաստի ժխտում, թուրքական ու ադրբեջանական պաշտօնական քարոզչութեան ու դրա խօսոյթների տարածում հայ հասարակութեան եւ սփիւռքահայութեան շրջանում: Հաեօց ցեղասպանութեան յուշահամալիրի պղծում` վանդալիստական գործողութիւնների արդիւնքում:
Ե. Խոշորամասշտաբ կոռուպցիոն սխեմաների ստեղծում, բացայայտ ու թաքուն աջակցութիւն երիտասարդութեան շրջանում տոտալիզատորների ու խաղադրոյքերով աշխատող ընկերութիւնների գործունէութեան տարածման համար:
Զ. Հայաստանը վերածումը ահռելի ծաւալների թմրանիւթ ներկրող ու դրա միջազգային շրջանառութեանը նպաստող տարանցիկ երկրի:
Է. Հայաստանի Հանրապետութեան դատաիրաւական համակարգի ստորացում ու հպատակեցում, անպատժելիութեան մթնոլորտի խորացում, յատկապէս պետական պաշտօնեաների շրջանում:
Ը. Ազգային անվտանգութեան ծառայութեան գործունէութեան մարգինալացում եւ միահեծան կառավարման գործիքի վերածում:
Թ. Ընդդիմադիր ուժերի չէզոքացում` սպանութիւնների, բռնութիւնների ու անօրինական գործողութիւնների արդիւնքում, զուգահեռ ապահովելով կուսակիցների շրջանում անպատժելիութիւնն ու ամենաթողութիւնը: Հայ առաքելական եկեղեցու թիրախաւորում եւ պառակտում` օտար օրակարգերի սպասարկման համար:
Ժ. Հայաստանի Հանրապետութեան խոցելիութեան մեծացում արտաքին մարտահրաւէրների ու վտանգների ուժգնացման պայմաններում եւ այդ համապատկերին կոռուպցիոն եղանակներով կուսակցականների ու հաւատարիմ շրջանակների համար պետական միջոցների ու եկամուտների կամայական բաշխում եւ իւրացում:
(Լուսանկարում ինքն է` «Իրական Հայաստանի» իրական պատկերը ներկայացնելիս)
