Ամանորի հրաշագործները՝ ՀՕՄի նուիրեալ բարերարներ տէր և տիկին Համլետ եւ Գրետա Չրաղչեանները

Ամանորի հրաշագործները՝ ՀՕՄի նուիրեալ բարերարներ տէր և տիկին Համլետ եւ Գրետա Չրաղչեանները

Ամանորեայ հրաշքներին բոլորն են հաւատում, բայց ամենից շատ, թերեւս, երեխաներն են   անհամբերութեամբ սպասում այդ օրուան, որ   Ձմեռ Պապիկից ստանան իրենց ցանկալի նուէրները:Երբ ասում ենք Ամանոր, առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, հրաշագործ բարի Ձմեռ Պապի կերպարն է, որը գալիս է մեծ պարկը շալակին և նուէրներ  բաժանում մանուկներին:

ՀՕՄի արժանաւոր եւ նուիրեալ բարերարներ Տէր և Տիկին Համլետ եւ Գրետա Չրաղչեանները արդեն երկրորդ տարին է Սուրբ Ծնունդի նախօրեին դարձել են իւրօրինակ Ձմեռ Պապ Արցախից տեղահանուած եւ Հայաստանում ապրող  հարիւրաւոր կարիքաւոր ընտանիքների համար։ 2025 թուականի Տարեմուտի շեմին $33,000 դոլար, իսկ այս տարի՝ 2026 թուականի Տարեմուտի շեմին $76,250 դոլար հանգանակային նուիրատուութիւն արեցին ՀՕՄին։ Իրենց ձեռքերով պատրաստած Ամանորեայ յուշանուէրները նուիրաբերել են նուրիատուներին, ովքեր մասնակցել են այս հանգանակութեանը, աջակցել նրանց գաղափարին, հաւատացել իրենց։ Եւ այդ բարեգործ մարդկանց շարքերում առաջին հերթին կանգնած է եղել Չրաղչեանների ողջ ընտանիքը։ Համեստ լռութեամբ երկու տարուայ մէջ գրեթէ $110,000 դոլար են հաւաքել իրենց բարձր գաղափարի շուրջ, վարակելով տասնեակ անհատների եւ ընտանիքների։ Չրաղչեանների բարեգործութիւնը ծիլեր է տալիս, եւ դրա ապացոյցը տարեցտարի աւելացող գումարն է։

ՀՕՄը բարձր է  գնահատում իր արժանաւոր  բարերարներին՝ Համլետ եւ Գրետա Չրաղչեաններին, ի նպաստ կազմակերպութեանս իրենց անսակարկ նուիրաբերումների համար։

Աշխարհում գոյություն  չունի բարութեան փոքրիկ դրսեւորում, անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ ծիլեր է տալիս։ Բարի գործել առանց վարձատրութեան ակնկալիքի․ սա է իրենց հաւատամքը, իսկ իրենց մտքի տաճարը բարութիւնն է։

Տէր և Տիկին Համլետ եւ Գրետա Չրաղչեանների գործունէութիւնն ու զոհաբերումները արժանի են յատուկ յիշատակութեան, քանզի հաւատում ենք, որ նրանց նախաձեռնութիւնը պիտի դառնայ վարակիչ, շարունակական, օրինակ ծառայի շատերի համար։

Աստուած օրհնի նրանց  վաստակը ու այն օրինակելի դարձնի մեր ժողովրդի բոլոր նուիրեալ ծառայողներին։

Share