Նոր նշանակումներ Շուեյցարիայի և Գեղարքունեաց թեմերում

Նոր նշանակումներ Շուեյցարիայի և Գեղարքունեաց թեմերում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ Գերաշնորհ Տ․ Պարթեւ եպիսկոպոս Բարսեղեանը, ազատուելով Գեղարքունեաց թեմի առաջնորդի պաշտօնից, նշանակուել է Շուեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։
Շուեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգէշնորհ Տ. Գուսան ծայրագոյն վարդապետ Ալճանեանը Հայրապետական տնօրինութեամբ ազատուել է իր պաշտօնից:
Մեկ այլ տնօրինութեամբ քրէակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Հոգէշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսեանը համատեղութեան կարգով նշանակուել է Գեղարքունեաց թեմի առաջնորդական տեղապահ:

Share