Միամտաբար ու վերջ…

Միամտաբար ու վերջ…

Վահէ Սարգսեան

Աննայ Յակոբեանը գրել է` 2018֊ի ամռանը նախաձեռնել եմ 《Կանայք հանուն խաղաղութեան》արշաւը, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ, որ գուցէ հնարաւոր կը լինի կանխել պատերազմը։

Գերվստահ եմ` գալու է պահը, ամուսինն էլ յայտարարելու է`

֊ Քարովաճառը յանձնեցի, ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Արցախը ճանաչեցի Ադրբեջանի կազմում` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Կիրանցը կործանեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ միջանցք տուի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Տիգրանաշէնն ու Ոսկեպարը յանձնեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Սահմանադրութիւնը փոխեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Հաեօց ցեղասպանութիւնն ուրացայ` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Անկախութեան հռչակագրից հրաժարուեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ 300 հազար ադրբեջանական խաժամուժին բերի ՀՀ` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Հայաստանն ապառազմականացրի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ,

֊ Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ուզեցին` արեցի` ՄԻԱՄՏԱԲԱՐ ՀԱՎԱՏԱԼՈՎ..

Ողբերգութիւնն այն է, որ այս զոյգի` Հայաստանի ու հայ ժողովրդի դէմ ուղղուած բոլոր ծրագրերն ու գործողութիւնները մատուցւում են ահա այսպիսի անմեղ` 《միամտաբար հաւատալու》սոուսով։ Կործանարար քայլերի քօղածածկման եւ հասարակ մարդկանց կողմից ներում ստանալու հանճարեղ կոնցեպտ։

Իսկ տրագիկոմեդիայի վերջում նախատեսուած են ներողութեան խօսքեր, գուցէ` Հուդայի արցունքներ. ներողութիւն եմ խնդրում զոհերի համար, գերիների համար, Տիգրանաշենի համար, Հռչակագրի համար, Սահմանադրութեան համար, Հայաստանի համար…

Share