Մայք Սարեանն ու Վահէ Կարապետեանը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին
Հայաստանի համար անընդունելի պէտք է լինի այսպէս կոչուած «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է գործարար, բարեգործ Մայք Սարեանը։
«Ինձ համար անհասկանալի է Հայաստանի դիրքորոշումը։ Այդ ճանապարհը պատկանում է Հայաստանին, և հայերը պէտք է պատասխանատու լինեն դրա համար»,- ասել է նա։
Մայք Սարեանը վտանգաւոր է համարում Թուրքիայի նախագահի այն յայտարարութիւնը, թէ ՀՀ իշխանութիւնները մեղմացրել են այդ հարցով իրենց դիրքորոշումը։
Իր հերթին, Վահէ Կարապետյանը նշել է․ «Մենք, կարծես, մոռացել ենք Արցախը, արցախահայերի ցեղասպանութիւնը և կամաց-կամաց խօսում ենք Մեղրիի մասին։ Այս ամէնը շատ վաղուց էր կազմակերպուած»։
Նրա խօսքով՝ հենց այդ պայմանաւորուածութիւնն էր եկեղեցու դէմ սկսուած արշաւի պատճառը։
«Ինձ համար բացարձակ կարևոր չէ՝ ով է հսկելու այդ ճանապարհը։ Կամաց-կամաց վերցնելու են ամէն ինչ»,- յաւելել է Վահէ Կարապետեանը։
alphanews.am