ՀՅԴ Բիւրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՅԴ Բիւրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամներ Լիլիթ Գալստեանը եւ Արսէն Համբարձումեանն յունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելեան» կենտրոնում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնդրյու Թըրներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի վերաբերեալ, անդրադարձել տարածաշրձանային քաղաքական զարգացումներին։

ՀՅԴ Բիւրոյի անդամները գոհունակութիւն են յայտնել հայ ժողովրդի համար կենսական կարեւորութիւն ունեցող մի շարք հարցերի վերաբերեալ պաշտօնական Օտտաւայի սկզբունքային դիրքորոշումներին, այդ թւում՝ Հայաստանի տարածքային ամբողջականութեան պաշտպանութեան, արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման, Արցախի մշակութային ժառանգութեան պահպանման եւ Բաքւում պահուող հայ գերիների վերադարձի ուղղութեամբ։

Երկուստեք կարեւորուել է Կանադայի հայ համայնքի դերը միջպետական յարաբերութիւնների առաջանցիկ զարգացման գործում։

Share