ԿԸՀ-ի կողմից մանդատ է ստացել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Պետրոս Մեղրեանը
ՀՀ կենտրոնական ընտրական յանձնաժողովը հոկտեմբերի 6-ին հրաւիրել է արտահերթ նիստ՝ լիազօրութիւնները վաղաժամ դադարած պատգամաւորի մանդատը հերթական յաջորդ թեկնածուին փոխանցելու օրակարգով։
ԿԸՀ-ն սեպտեմբերի 29-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամաւոր Արեգնազ Մանուկեանի՝ պատգամաւորի լիազօրութիւնները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրութիւնը։
ԿԸՀ-ն հոկտեմբերի 1-ին ստացել է նաեւ 2021 թուականի յունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւններին մասնակցած «Հայաստան» կուսակցութիւների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկուած պատգամաւորի թեկնածու Հայկ Հրանտի Խալաթեանի կողմից ինքնաբացարկի եւ մանդատից հրաժարուելու մասին դիմումը։ Դիմումը վաւերացուած է եղել նոտարական կարգով, հետեւաբար վերջինս չի մասնակցել ԿԸՀ նիստին։
Այսպիսով, «Հայաստան» կուսակցութիւնների դաշինքի ընտրական ցուցակից ընտրուած եւ լիազօրութիւնները վաղաժամկէտ դադարած պատգամաւորի մանդատը տրուել է «Հայաստան» կուսակցութիւնների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական յաջորդ թեկնածու Պետրոս Զինաւորի Մեղրեանին։