Ապրիլի 26-ին Տաւուշի մարզի Այգեձոր գիւղում ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, նախագահ Աշոտ Սիմոնեանն ու Գերագոյն մարմնի անդամները, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորները հանդիպում են ունեցել Այգեձորի եւ սահմանամերձ Չինարիի բնակիչների հետ։
«Բաց եւ անկաշկանդ քննարկման ընթացքում խօսել ենք մեր քաղաքացիներին յուզող բոլոր հարցրից, նրանց ներկայացրել մեր մօտեցումները, խոստացել բարձրաձայնել նրանց յուզող բոլոր խնդիրները»,- տեղեկացրել է Իշխան Սաղաթելեանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանն էլ իր հերթին նշել է, որ անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած զրոյցների արդիւնքում արձանագրել են, որ մեր հայրենակիցների հիմնական մտահոգութիւնները շարունակում են մնալ անվտանգային հարցերը, երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրները, օրուայ իշխանութեան վարած քաղաքականութիւնը, մեր ինքնութեանն ու ինքնիշխանութեանն ուղղուած սպառնալիքները։
Նշէնք, որ ՀՀ տարբեր համայնքներ այցելութիւններն ու քաղաքացիների հետ հանդիպումները կրում են շարունակական բնոյթ: