Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեանն իր առանձնատանն այսօր հիւրընկալել է Ամենայն Հաեօց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
«Շուրջ մէկ ժամ տեւած զրոյցի ընթացքում Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, հանդիպմանն անդրադարձ է կատարուել նաեւ Սամուել Կարապետեանի նկատմամբ Փաշինեանի կողմից սանձազերծուած հաշուեյարդարին, ինչի առիթը եկեղեցու դէմ իշխանութիւնների յայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած յայտարարութիւնն է։
Նախագահի գնահատմամբ՝ Փաշինեանը պարտութեան մարմնաւորում է։ Նա խայտառակ կերպով պարտուեց արցախեան պատերազմում, հաստատաբար պարտուելու է նաեւ Հաեօց եկեղեցուն յայտարարած պատերազմում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Լեւոն Տեր-Պետրոսեանի մամուլի խօսնակ Արման Մուսինեանը: