Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալութիւններ

Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ձերբակալութիւններ

Իրաւապահներն իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալութիւններ

Այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամաշտաբ ապօրինի ձերբակալութիւններ:
Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է:  Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինեանի՝ Թուրքիայում գտնուելու պահին:

«Սրբազան Պայքար» շարժումը այս կապակցութեամ յայտարարութիւն է տարածել՝

«Սիրելինե՛ր, Չարիքի իշխանութիւնը հերթական անգամ ցուցադրեց իր վախերը եւ բռնապետական ռեժիմի դէմքը։ Այսօր կէսօրից սկսած ապօրինի կերպով ձերբակալուել եւ բերման են ենթարկուել Սրբազան Պայքարի մի քանի տասնեակ համակիրներ` ներառեալ ՀՅԴ անդամներ, որոնց փորձել են վախեցնել եւ սպառնալ՝ ակնկալելով ետ պահել պայքարի ճահապարհից։

Սա յստակ քաղաքական ահաբեկչութիւն է՝ մարդկանց զրկելով իրենց ազատ կամքի արտայայտութեան, ազատ խօսելու եւ գործելու իրաւունքից։ Մեր գնահատմամբ սա պայմանաւորուած է Թուրքիայում տեղի ունեցող Փաշինեան-Էրդողան հանդիպումով, որտեղ, հաւանաբար, նոր դաւադրական ծրագրեր են հիւսւում մեր պետութեան եւ ժողովրդի նկատմամբ։ Այս ապօրինի գործողութիւնները մեծ ցնծութիւն են պատճառել ադրբեջանական հանրութեանը, որն արտայայտուած է իրենց ԶԼՄ-ների հրապարակումներում՝ որպէս «փայլուն նորութիւններ Երեւանից» եւ որակելով Սրբազան Պայքարը որպէս «ռեւանշիստական շարժում»։

Թեպետ չենք սպասում, սակայն յուսով ենք՝ միջազգային կառոյցները համապատասխան գնահատական կը տան ՀՀ քաղաքական իշխանութիւնների եւ իրաւապահ մարմինների այսօրուայ ապօրինի գործողութիւններին։

Այսու մեր գնահատանքն ենք յայտնում ԶԼՄ-ներին, իրաւապաշտպաններին, բոլոր այն անհատներին եւ կառոյցներին իրենց աջակցութիւն համար։Մեր քաջալերանքը ապօրինի բերման ենթարկուած մեր Պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր հակառակ այս բռնաճնշումներին, աւելի ամրացան ճշմարտութեան համար պայքարի ճանապարհին։Չարիքը պէտք է հեռացուի։

Մեր յաղթանակը այլընտրանք չունի»։

Share