Իսրայելի Վարչապետ Բենիամին Նեթանեահուն կնոջ՝ Սառայի հետ մայիսի 8-ից 11-ը կայցելի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին յայտնել է Ynet News-ը։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի միջնորդութեամբ կը քննարկուեն Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ Սիրիայի շուրջ բանակցութիւնները։
Ըստ The Times of Israel-ի՝ կողմերը նաեւ կը քննարկեն Աբրահամեան համաձայնագրին եւ տարբեր նախաձեռնութիւններին Ադրբեջանին պաշտօնապէս ներգրաւելու, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի հետ երկկողմ, ինչպէս նաեւ եռակողմ կապերն ամրապնդելու ծրագրերը։
Աւելի վաղ՝ ապրիլի սկզբին, Ալիեւը մէկ օրուայ ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպէս նաեւ Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ։ Ալշարղ Ալուսաթի վերջերս հրապարակած յօդուածում ներկայացուել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց յետոյ Իսրայելի կողմից մշակուող ռազմավարութիւնը Սիրիայում, որը կենտրոնացել է Թեհրանի ռազմական ներկայութեան վերացման վրայ՝ տարածաշրջանային գործընկերների օգնութեամբ:
Քանի որ Ասադի ազդեցութիւնը թուլանում է, եւ ռուսական ազդեցութիւնը նուազում է Ուկրաինայում շարունակուող պատերազմի պատճառով, Ադրբեջանը, որը սերտ կապեր ունի ինչպէս Իսրայելի, այնպէս էլ Թուրքիայի հետ, դարձել է հնարաւոր միջնորդ: