Իրանի Իսլ. խորհրդարանի Տնտեսական յանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Տնտեսական յանձնաժողովը կիրակի՝ օգոստոսի 3-ի նիստում վերահաստատեց «Ռիալ»-ը պահել որպէս ազգային արժոյթի անւանում ինչպէս նաեւ ազգային արժոյթից 4 զրոների հեռացման մասին որոշումը: Տեղեկացնում է «Թասնիմ»-ը:
Խորհրդարանի Տնտեսական յանձնաժողովի նախագահը ասել է. «Կառավարութեան օրինագծում առաջարկւում էր արժոյթի անւանումը եւս «Ռիալ»-ից փոխել «Թուման»-ի, իսկ փոքր դրամական միաւորը պահել «Ղրան», սակայն Կենտրոնական բանկի մասին օրէնքի համաձայն, յանձնաժողովը քւէարկել է ազգային արժոյթի անւանումը «Ռիալ»-ը պահպանելու օգտին: Միակ փոփոխութիւնը «Ռիալ» անւան պահպանումն էր «Թուման»-ի փոխարէն»։
Այսպիսով, թողարկւող իւրաքանչիւր նոր ռիալ՝ համարժէք է լինելու ներկայիս 10,000 ռիալի։