ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է․
«Նախիջեւանի ուղղութեամբ ԱԹՍ-ների սահմանափակ գրոհը տարբեր սցենարային զարգացումների մասին քննարկման նիւթ դարձաւ:
Եթէ դա իրականում իրանական օպերացիայ էր, ապա ուղղուած է եղել ամերիկեան-իսրայէլական ռազմական օբյեկտի ոչնչացմանը:
Տարբեր առիթներով նշել եմ, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքը մշտապէս պլացդարմ է համարել` Իրանի դէմ հետախուզութիւն տանելուց մինչեւ այլ օպերացիաներ:
Սակայն այս օրերին, ինչ երկրի տարածքում էլ Իրանը թիրախ է խոցել` ամերիկեան ռազմաբազայ կամ ռադարային համակարգ, դա որեւէ ձեւով չի հերքել:
Նախիջեւանում տեղի ունեցածի վերաբերեալ իրանական հերքումներն այլ սցենարի մասին են ուրուագծում: Ակնյայտօրէն կան երկրներ, որոնք շահագրգռուած են Ադրբեջանից ճակատ բացելուն եւ այս գործողութիւնները կարող են դրանով պայմանաւորուած լինել»: Ամբողջական յօդուածը կարող եք կարդալ այս հասցէով՝ https://yerkir.am/hy/article/2026/03/06/308141
Երկիր
