Նախապէս հաղորդել էինք որ Իրանի վրայ իսրայէլի յարձակումների արդիւնքում փշրուել են Թեհրանում տպագրուող Ալիք հայերէն օրաթերթի խմբագրատան ապակիները
Նաև տեղեկանում ենք որ պայթիւնների ալիքի պատճառով թեթեւակի վնասներ է կրել «Արարատ» մարզաւանը։ Փշրւել են մի քանի պատուհանների ապակիներ, վնասւել են մի քանի դռներ։
Ծանր վնասների մասին լուրերը ստայոդ են եւ չեն համապատասխանում իրականութեանը։
«ԱԼԻՔ»ը շարունակում է իր աշխատանքը առցանց և օրաթերթը հասանելի է բոլորին:

Ցաւով նաև տեղեկացանք, որ Թեհրանի վրայ վերջին օրւայ յարձակումներից տուժել է մէկ հայ ընտանիք։
Ռմբահարման արդիւնքում վնասւել է նրանց բնակարանը, ընտնիքի անդամները ունեն մարմնական որոշակի վնասւածքներ։ Բարեբախտաբար ընտանիքի երեք անդամների վնասւածքները թեթեւ են եղել, իսկ ընտանիքի տատիկը տեղափոխւել է հիւանդանոց։ Նրա վիճակը կայուն է, կեանքին վտանգ չի սպառնում։
Ազգային իշխանութիւնը հետեւում է իրավիճակին։ Յունիսի 26 –ին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանը, Տէր Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, եւ «Ալիք» օրաթերթի ներքին վարիչ Արգիշտի Թովմասեանն այցելել են հիւանդանոց, որտեղ հոսպիտալացւել է ռմբակոծութեան հետւանքով ծանր վիրաւորում ստացած թեհրանահայ Անահիտ Շահբազեանը:

Այցի ընթացքում քահանահայրը փոխանցելով Սրբազան հօր հայրական օրհնանքն ու ողջոյնները` աղօթել է Անահիտ տատիկի շուտափոյթ ապաքինման եւ առողջութեան համար, նրա ընտանիքին մաղթելով կամքի ուժ` փորձութիւնը յաղթահարելու համար:
Թեմական խորհրդի անդամ Հայրիկ Աղանեանն էլ իր հերթին առողջութիւն մաղթելով վիրաւորում ստացած տատիկին` տուժած ընտանիքին տեղեկացրել է, որ Թ.Հ.Թ. թեմական խորհրուրդը փորձել է իր հնարաւորութիւնների սահմաններում ժամանակաւոր կեցավայր յատկացնել ռմբակոծութիւնից տուժած ընտանիքին:
«Այս կապակցութեամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ կահաւորման հետ կապւած աշխատանքներն այս հանդիպման հետ միաժամանակ, ընթացքի մէջ են»,- յաւելել է նա:
Յիշեցնենք, որ երեքշաբթի՝ յուլիսի 24-ի լուսաբացին, սպասւող զինադադարից ընդամէնը կէս ժամ առաջ, իսրայելի ռազմաօդային յարձակման թիրախ է դարձել թեհրանահայ ընտանիքի բնակարանի հարեւանութեամբ գտնւող շէնքը: Պայթիւնի հտեւանքով մեծապէս վնասւել է նաեւ հայ ընտանիքի բնակարանը, որտեղ ծանր վիրաւորում է ստացել 80-ամեայ Անահիտ Շահբազեանը, ում անմիջապէս տեղափոխել են հիւանդաոց:
«ԱԼԻՔ»-ի թղթակցի վկայութեամբ, ուժգին պայթիւնի հետեւանքով ամբողջութեամբ վթարային է դարձել բնակարանը, որտեղ բնակւում էր հայ ընտանիքը:
Արարատ Մարզաւանի Մատուռը Արարատ Մարզաւան Արարատ Մարզաւան
