Իրանը չի համակերպւում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողութիւններին. արաբագէտ

Իրանը չի համակերպւում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողութիւններին. արաբագէտ

Արաբագէտ Արմէն Պետրոսեանը գրում է.

«Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Յակոբեանի եւ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպման ընթացքում վերջինի հնչեցրած մտքերը վերահաստատում են այն տեսակէտը, որ Թեհրանը որեւէ կերպ չի համակերպուել TRIPP նախագծի հանգամանքի հետ։

Աւելին, եթէ վերլուծենք Վելայաթիի այն միտքը, թէ «Այս նախագիծը որեւէ կերպ չի տարբերւում «Զանգեզուրի միջանցքից», եւ Իրանը կտրականապէս դէմ է դրան… ինչպէս ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»», ապա ստացւում է, որ «Թրամփի» ուղին մի բան էլ աւելի մեծ ձախողում է Իրանի համար։ Քանի որ տեւական ժամանակ հանդէս գալով Իրան-Հայաստան սահմանին հարեւանների՝ թիւրքական ներկայութեան դէմ, փաստացի Թեհրանը չկարողացաւ կանխել շատ աւելի մեծ եւ վտանգաւոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի դերակատարումը։

Ստեղծուած իրավիճակում, նաեւ հաշուի առնելով Իրան-Ռուսաստան վերջին շփումների ընթացքում տարածուող ուղերձները՝ կանխատեսելի է, քանի որ յատկապէս Իսրայել-Իրան պատերազմից յետոյ Թեհրանի հնարաւորութիւններն էականօրէն նուազել են թէ՛ ներքին, թէ՛ արտաքին ուղղութիւններում, Իրանն այս պահին բովանդակային քայլերի չի գնայ, այլ կբաւարարուի պարբերաբար քաղաքական եւ քարոզչական ուղերձներ հնչեցնելով։

Մինչդեռ հարցին Ռուսաստանի գործնական միջամտութեան դէպքում, վստահաբար, կարող է գնալ անգամ Մոսկուայի հետ համատեղ գործողութիւնների»։

Share