— Ինչպէս USAID-ը սովորեցրեց հայերին ատել Ռուսաստանին —
https://monocle.ru/monocle/2025/18/kak-usaid-nauchilo-armyan-nenavidet-rossiyu/ — Ռոբերտ Ուստեան
Հինգ տարում՝ նիկլորի օրօք, USAID-ը Հայաստանում աշխատելու համար ծախսել է գրեթէ երկու անգամ աւելի շատ փող, քան նախորդ 27 տարիներին: Արդիւնքը՝ արդէն հայերի 43 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ բարեկամական յարաբերութիւնները խզելուն:
Սոյն հետաքննութիւնը «ինչպէս ԱՄՆ-ն գնեց Հայաստանը» կամ «ինչ արժի հայկական պետականութիւնը» կարգի քարոզչական կաղապարների շարքից չէ: Այս յօդուածն իմ ներբողն է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան ամերիկացի պրոֆէսորներին եւ աշխատակիցներին, որոնք Անկարայում, որտեղ ես ստացել եմ բարձրագոյն կրթութիւնը, ինձ բացատրեցին «փափուկ ուժի» կարեւորութիւնը: Ամերիկեան դիւանագէտները մանրամասն նկարագրում էին, թէ ինչպէս է Միացեալ Նահանգները ստեղծում հաւատարիմ էլիտաներ իր շահերն առաջ տանելու համար:
Կասկած չունեմ՝ USAID-ի գործողութիւնը՝ «Հայաստան» կոդային անուամբ, կմտնի միջազգային յարաբերութիւնների դասագրքեր: Սա օրինակ է, թէ ինչպէս ընդամէնը եօթ տարում ԱՄՆ-ն մէկ առանձին երկրում մարդկանց «սրտին ու մտքին» տիրանալու պայքարում հասաւ շլացուցիչ յաղթանակի, փաստացի ամերիկեան շահերին ստորադասեցին տնտեսութեան բոլոր առանցքային ճիւղերը, եւ գլխաւորը՝ մարգինալացրին իւրաքանչիւրին, որը կասկածի տակ էր դնում «դէպի Արեւմուտք Հայաստանի լուսաւոր ուղին»: Անթերի գործող ամերիկեան «մեքենան» փայլուն կերպով նուաճեց եւս մի նպատակ, յանուն որի էլ հէնց ստեղծուել էր, այն է՝ վարժեցնել ժողովուրդներին ատելու Ռուսաստանին:

Ազդեցութիւնն ակունքներում
ԱՄՆ ՄԶԳ/USAID-ը Միացեալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի գաղափարն է։ 1961ին, ոգեշնչուելով Եւրոպայում Մարշալի պլանի ձեռք բերած ուշագրաւ արդիւնքներից, նա որոշեց ստեղծել գործակալութիւն ամբողջ աշխարհում ամերիկեան շահերը առաջ մղելու համար, քանի որ Պետդէպարտամենտը չափից աւելի բիւրոկրատական էր համարում։ USAID-ի հիմնական նպատակներից մէկը սառը պատերազմի վերելքի ժամանակ խորդային ազդեցութեան դէմ պայքարն էր զարգացող երկրներում։ Իր աւելի քան 60 տարուայ գոյութեան ընթացքում գործակալութիւնը դարձել էր ամերիկեան «փափուկ ուժի» կատարեալ գործիք։ Բացի այդ, ամերիկացի լրագրող Ուիլեամ Բլումը, ով 1960-ականներին աշխատել է Պետդէպարտամենտում, իր «Ժողովրդավարութեան սպանութիւնը։ ԿՀՎ-ի եւ Պենտագոնի գործողութիւնները սառը պատերազմի ժամանակ» գրքում խոստովանել է՝ իր ստեղծումից ի վեր USAID-ը պահպանել է «սերտ աշխատանքային յարաբերութիւններ ԿՀՎ-ի հետ, եւ գործակալութեան աշխատակիցները յաճախ աշխատել են արտասահմանում USAID-ի քօղի տակ»։ Ժամանակակից մեծագոյն ամերիկացի փիլիսոփայ Նոամ Չոմսկին Բլումի գիրքը համարել է «լաւագոյններից մէկը այդ թեմայով»։
Պէտք է արժանին մատուցել գործակալութեանը, այն յաճախ չէր «բացայայտւում» արտասահմանում կատարած իր «կեղտոտ» աշխատանքով։ Գլխաւոր սկանդալներից մէկը, որ անմիջապէս միտքդ է գալիս, Կուբայի ֆիասկոն էր։ USAID-ը 2010ին Ազատութեան կղզում ստեղծեց եւ կառավարեց ZunZuneo սոցիալական ցանցը (նման X ցանցին) ռեժիմը տապալելու համար։ Սկզբում ցանցում յայտնուեցին անմեղ լուրեր, որոնք միմեանց հետ քննարկում էին 40 հազար կուբացի օգտատէրեր։ Ժամանակի ընթացքում լրատուական խորհրդապատկերն աւելի ու աւելի քաղաքականացուեց եւ ընդդիմադիր երանգաւորում ստացաւ։ USAID-ը յոյս ունէր ZunZuneo-ի միջոցով Կուբայում գունաւոր յեղափոխութեան համար «մարդկանց կրիտիկական զանգուած կուտակել»։ Երբ Guardian-ի եւ Associated Press-ի լրագրողները բացայայտեցին այդ սխեման, գործակալութիւնը երկար ժամանակ ստիպուած էր արդարանալ։ Բայց թէպէտ Կուբայի ձախողումը հարուածեց գործակալութեան հեղինակութեանը, Վաշինգտօնում ոչ ոք նոյնիսկ չմտածեց այն լքելու մասին, քանի որ 2000-ականների կէսերին Ռուսաստանը եւ Չինաստանը սկսեցին ուժեղանալ միջազգային ասպարէզում։
Յանուն արդարութեան նշեմ՝ երբ USAID-ը չէր խառնւում քաղաքականությանը, բաւական մեծ օգուտ էր բերում: Օրինակ՝ ՁԻԱՀ-ի դէմ պայքարում Աֆրիկայի երկրներում: Եւս մի յաջող նախագիծ է իրականացուել Լատինական Ամերիկայում. ամերիկեան գործակալութիւնը շատ բան է արել բնիկ ժողովուրդների համար Ամազոնի աւազանում:
Հայկական ճամփորդութիւնը
USAID-ը սկսեց գործել Հայաստանում 1992ին: Սկզբում հանրապետութեանը տրամադրուող ողջ օգնութիւնն ուղղուած էր մարդասիրական ոլորտին: Շատ հայեր յիշում են, թէ ինչպէս էին 1990-ականներին Երեւանում բաժանում «սննդի փաթեթներ» եւ նաւթի տարաներ՝ USAID-ի լոգօտիպով։
USAID-ի մերձեցումը կառավարական կառոյցների հետ տեղի ունեցաւ Սերժ Սարգսեանի իշխանութեան գալուց յետոյ՝ 2013ին։ Ամերիկեան Chemonics International զարգացման եւ խորհրդատուական ընկերութեան մասնագէտները, որոնց հրաւիրել էր Հայաստան USAID-ը, սկսեցին կենսաթոշակային համակարգի բարեփոխումները Հայաստանում։ USAspending.gov կայքի տուեալներով՝ ըստ այդ պայմանագրի (AID111C1300002)՝ գործակալութիւնը վճարել է 3.8 միլիոն դոլար։ Սա այն կայքն է, որին մենք այսուհետ կանդրադառնանք. այն ԱՄՆ կառավարութեան դաշնային ծախսերի վերաբերեալ տուեալների պաշտօնական, բաց կոդով աղբիւրն է՝ ներառեալ դաշնային պայմանագրերի, դրամշնորհների եւ վարկերի վերաբերեալ տեղեկատուութիւնը։
Ամերիկացիները սկսեցին աշխոյժ «հիմնաւորուել» նաեւ հայկական կրթութեան ոլորտում: Դպրոցների համար գնւում էին համակարգիչներ եւ այլ սարքաւորումներ, սկսեցին բացուել լեզուի դասընթացներ: Հայ ուսանողներին աւելի ու աւելի ակտիւ սկսեցին ուսման գործուղել արտասահման:
Բայց դա դեռ սկիզբն էր:
2019ի փետրուարի 13-ին ամերիկեան գործակալութիւնն իր կայքի «Մեր աշխատանքը» բաժնում հաղորդեց՝ 1992 թուականից ԱՄՆ-ն Հայաստանում աշխատանքի համար ծախսել է աւելի քան 1,2 մլրդ դոլար:
Իսկ 2024ի ապրիլի 5-ի մամլոյ հաղորդագրութիւնում USAID-ը նոր թիւ նշեց՝ 3,3 մլրդ դոլար 33 տարուայ աշխատանքի ընթացքում:
Պարզ մաթեմատիկական հաշուարկներից յետոյ յստակ է դառնում՝ ընդամէնը հինգ տարում (2019‒2024) USAID-ը ծախսել է Հայաստանում գրեթէ երկու անգամ աւելի շատ փող (2,1 մլրդ դոլար), քան նախորդ 27 (՜) տարիներին:
Տրամաբանական հարց է ծագում. ինչո՞վ է պայմանաւորուած նման անհաւանական տարբերութիւնը: Ի՞նչ է տեղի ունեցել երկրում, որ ստիպել է ամերիկացիներին բազմապատիկ մեծացնել իր ծախսերը: Պատասխանը մակերեսին է. նիկլորի իշխանութեան գալը 2018ին:
Հրետանային պատրաստութիւն
2017ին Հայաստանում նկատուեց անբացատրելի «անոմալիա»։ «Թաւշեայ յեղափոխութիւնից» մէկ տարի առաջ երկրում գրանցուել են 1029 նոր ոչ կառավարական կազմակերպութիւն, 175 հիմնադրամ եւ 112 լրատուամիջոց։ Դա, ըստ տնտեսագէտ Աղասի Թաւադեանի կատարած ուսումնասիրութեան արդիւնքների, մօտ երեք անգամ աւելի է, քան նախորդ տարիների միջին վիճակագրական ցուցանիշը (տես Թաւադեան Աղ․Ա․ (2024) Թաւշեայ իրարանցում եւ կազմակերպական փոփոխութիւն [Velvet Commotion and Organizational Change], tvyal.com հարթակ [tvyal.com platform], 14-10-2024․ https://www.tvyal.com/newsletter/2024/2024_10_14):
Նոյն 2017ի Հայաստանում յայտնուեց լրատուական EVN Report կայքը (գլխաւոր խմբագիր՝ Մարիա Թիթիզեան), որը գրում էր հայկական նորութիւնների մասին անգլալեզու լսարանի համար: Մի տարի անց արդէն այս քիչ յայտնի աղբիւրը դարձաւ «թաւշեայ յեղափոխութեան» մասին նորութիւնների հիմնական հարթակը: Մինչեւ USAID-ի գոյութեան վերջին օրերը, ըստ բաց աղբիւրների, այս կայքն ամերիկեան դրամաշնորհներ է ստացել:
Եւս մի «թռչնակ», որ յայտնուել է 2017ի եւ կարեւոր դեր է խաղացել Հայաստանում «թաւշեայ» գաղափարների առաջմղման համար, Factor TV-ն է: Արդէն կռահեցիք՝ այս աղբիւրին ֆինանսապէս օժանդակել են դարձեալ ամերիկացի հարկատուները:
Հարկ է նշել՝ USAID-ը չէ «թաւշեայ յեղափոխութեան» ճարտարապետը: Նախկին էլիտաներից յոգնածութիւնն այս երկրում 2018ին հասել էր եռման աստիճանին: Բայց X ժամին ամերիկեան գործակալութիւնը լիովին զինուած մէջտեղ եկաւ, որպէսզի առաւելագոյն ազդեցութիւն ունենայ նոր կառավարութեան վրայ:
Հայաստանի «գենետիկ ստրուկները»
Ուզում եմ առանձին անդրադառնալ USAID-ի ֆենոմենալ աշխատանքին Հայաստանի լրատուամիջոցի դաշտում: Հանրապետութիւնում գտնուելու տարիներին գործակալութիւնը կառուցել է, առանց չափազանցութեան, հաւատարիմ լրագրողների, բլոգերների, հասարակական կարծիքի առաջնորդների ահռելի ցանց:
Օրինակ՝ 2023ին յունիսին հաստատուել է USAID-ի «Մեդիան Հայաստանում» ծրագրի բիւջեն: Այն կազմել է 17,3 մլն դոլար. դա ինքնիշխան երկրի մեդիա ոլորտ ամերիկացիների աննախադէպ ներհոսք էր: Մեկուկէս տարուայ ընթացքում USAID-ից «համակողմանի օգնութիւն» են ստացել 63 ԶԼՄ-ներ եւ 338 հայ լրագրողներ: Ըստ «Ինտերնիւզ ԱՐՄԵՆԻԱ»-ի զեկոյցի՝ որը պատասխանատու էր երկրում USAID-ի մեդիայ նախագծերի իրակնացման համար, ընդամէնը մէկուկէս տարուայ ընթացքում «ազդեցիկ անհատներն ու բլոգերները պատրաստել են 805 նիւթ, որոնք ընդգրկում են հանրաին հետաքրքրութիւն ներկայացնող թեմաների լայն շրջանակ»։ Հիմնականը, որ նրանք համոզեցին Հայաստանի բնակիչներին, այն էր, որ երկրի արեւմտեան ուղին այլընտրանք չունի։
Միւս կողմից՝ USAID-ի մեդիայ կայսրութիւնը յաջողութեամբ յաղթահարեց Ռուսաստանը հրէշացնելու խնդիրը։ Civilnet-ը, Hetq-ը, Factor TV-ն, Мedia.am-ը եւ Վաշինգտօնից դրամաշնորհներ ստացած տասնեակ այլ լրատուամիջոցներ երկար տարիներ ներշնչել են Հայաստանի բնակիչներին, որ Մոսկուան հանրապետութեան անվտանգութեան հիմնական սպառնալիքներից մէկն է։
Բաւական է սոսկ հպանցիկ հետեւել փորձագէտների հրապարակումներին ու ելոյթներին այդ աղբիւրներում, որպէսզի հասկանանք նրանց օրակարգի գլխաւոր ուղերձը, այն է՝ Հայաստանը պէտք է հնարաւորինս հեռու մնա Ռուսաստանից: «Հիմնական տեղեկատուական սպառնալիքները, որոնց կբախուի Հայաստանը 2025ին, Ռուսաստանի հիբրիդային գրոհներն են», «Ռուսաստանի ազդեցութիւնը հայ հասարակութեան սէգմենտների վրայ կարող է օգտագործուել հակաժողովրդավարական եւ հակապետական գործողութիւններում» եւ այլ նման հետազօտութիւններ ու յայտարարութիւններ կարելի է տեսնել ԶԼՄ-ների այդ սէգմենտում:
USAID-ի հետ կապուած հարիւրաւոր հայ լրագրողների երգչախմբին միացել են լրատուամիջոցներ, Telegram եւ YouTube ալիքներ, որոնք անուղղակի կամ ուղղակի ֆինանսուորւում են հանրապետութեան ներկայիս կառավարութեան կողմից։ Նրանք միասին ոչ միայն համոզում են մարդկանց, որ ճիշտ է Հայաստանի «արեւմտամէտ ուղին», այլեւ բացայայտ հետապնդում են բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում այդ թեզերը։ Եթէ որեւէ լրագրող, քաղաքական կամ հասարակական գործիչ փորձում է կմկմալ Մոսկուայի հետ համագործակցութեան նպատակայարմարութեան մասին, ապա տեղնուտեղը նրան անուանում են «Ռուսաստանի լրտես», «Կրեմլի գործակալ», «Հայաստանի դաւաճան»։
Օրինակ՝ «Баграмян 26» տելեգրամեան ալիքը, որը վերջին տարիներին կատարում է նիկլորի ոչ պաշտօնական մամլոյ ծառայութեան դերը, 2024ի ապրիլի 27-ին մեկնաբանում է մի հարցազրոյց եւ առանց վարանելու Հայաստանի քաղաքացուն անուանում է «գենետիկ ստրուկ» սոսկ այն պատճառով, որ նա ասում է, թէ «Ռուսաստանը մէզ դուշման չէ, թշնամի չէ, տղերք»:
Իմ ունեցած տեղեկութեամբ՝ Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) դասախօս Արթուր Խաչիկեանին զրկել են այդ համալսարանում աշխատելուց Հայաստանի արեւմտամէտ ուղղութիւնը եւ ԱՄՆ-ի ու Եւրամիութեան քաղաքականութեան երկակի ստանդարտները քննադատելու համար: Աւելին, ուսանողները ի պաշտպանութիւն Խաչիկեանի հանրագիր են ներկայացրել, եւ նրանց սպառնում են հեռացնել համալսարանից, եթէ դասաժամէրից դուրս շարունակէն շփուել Խաչիկեանի հետ: Եւ այդ ամէնը տեղի է ունենում մի համալսարանում, որը փաստացի ֆինանսաւորւում է Ռուսաստանից: Կարելի՞ է աւելի աբսուրդ իրավիճակ պատկերացնել:Բայց հէնց սա է ցոյց տալիս այն մարդկանց ուժը, որոնք Հայաստանում Ռուսաստանի դէմ ատելութեան արշաւ են վարում։ ՌՀՀ-ի կողքին շահեկանօրէն առանձնանում է Հայաստանի ամերիկեան Համալսարանը (ՀԱՀ), որը ֆինանսաւորուել է USAID-ից։ Այնտեղ կարելի է քննադատել նիկլորին, քանի որ ՀԱՀ-ի տէրերը ամերիկացի են, որոնք «գնահատում են ազատութիւնը»։ Այնտեղ ռեկտորը չի արգելում ուսանողներին մասնակցել քաղաքական գործողութիւններին։
Հսկողութիւն առանցքային ոլորտների վրայ
Հայաստանում USAID-ի պայմանագրերի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ ամերիկեան գործակալութիւնը փայուն կերպով առաջ է տարել ամերիկեան ընկերութիւնների շահերը հանրապետութեան համար կարեւորագոյն տնտեսական հատուածներում: նիկլորի վարչապետ ընտրուելուց մէկ ամիս անց USAID-ը 9,8 մլն դոլար է յատկացրել Tetra Tech (USAspending.gov, պայմանագիր 72011118C00001) ընկերութեանը «հանրապետութիւնում էներգէտիկ ոլորտն ազատականացնելու համար»:
Ամերիկացիներին հանգիստ չի տալիս Հայաստանի էներգէտիկ ապագան, քանի որ այդ ոլորտը «շատ է կախուած Ռուսաստանից»: 2023ի USAID-ի ղեկավար Սամանտայ Փաուերը հանրապետութիւն այցի ժամանկ խոստացաւ Երեւանին օգնել յաղթահարելու այդ խնդիրը: Ամերիկեան գործակալութիւնը անցած տարուայ ապիլեան մամլոյ հաղորդագրութիւնով յայտարարեց լրացուցիչ 8,6 մլն դոլար յատկացնելու մասին Հայաստանի «էներգէտիկ անվտանգութիւնն» ամրապնդելու համար:
Tetra Tech-ը պատասխանատու էր նաեւ հանրապետութիւնում տրանսպորտային ռազմավարութիւն մշակելու համար։
2019ի յուլիսին ամերիկեան Management Systems International ընկերութիւնը USAID-ից 14,2 մլն դոլարի պայմանագիր (USAspending.gov, 7200AA19F00012) ստացաւ Հայաստանում պետական կառավարումը կատարելագործելու համար։
Deloitte Consulting ընկերութիւնը (պայմանագիր 72011122C00001) 2022ից ի վեր ստանձնել է հանրապտութիւնում «ջրային ռեսուրսների կառավարման բարելաւման» ռազմավարութիւնը։ Դրա համար USAID-ը յատկացրել է 5,9 մլն դոլար։
Հայաստանի ֆինանսական համակարգի բարեփոխմամբ զբաղւում է International Business Initiatives ընկերութիւնը (պայմանագիր 72011122F00002):
Chemonics International ընկերոթիւնը (պայմանագիր 72011125F00001) օգնել է կառավարութեանը պարենի անվտանգութեան ապահովման համար՝ USAID-ից ստանալով 7 մլն դոլար:
Այս թուարկումը երկար կարելի է շարունակել: Ամերիկեան ընկերութիւններն օգնում են Հայաստան կառավարոթեանը գիւղատնտեսութեան արդիականացման, կիբեռանվտանգութեան, տարածաշրջանային ինտեգրման եւ պետական կառավարման ու պետական քաղաքականութեան շատ այլ ոլորտներում: Միացեալ Նահանգները առատաձեռնօրէն խոստանում է ֆինանսաւորել նաեւ Հայաստանի կառավարութեան «Խաղաղութեան խաչմերուկ» նախաձեռնութիւնը, այսպէս կոչուած «Զանգեզուրեան միջանցք» տրանսպրտային հանգոյցը, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կը կապի մնացած թիւրքական աշխարհի հետ:
Հարիւրաւոր պայմանագրեր ուսումնասիրելուց յետոյ իմ մտքում միայն մի հարց ծագեց. իսկ իրենք՝ հայերը, ինչ-որ բան որոշո՞ւմ են իրենց հանրապետութիւնում:
Փաշինեանի գլխաւոր «ռազմաւարները»
Քաղաքական կեանքում ծանրակշիռ խօսք ունենալու համար ամերիկացիները ֆինանսաւորում են հանրապետութիւնում Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը (IFES), որը զբաղւում է «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական պատասխանատուութեան ամրապնդմամբ»: USAID-ի երկրորդ գործընկերը եղել է Ընտրութիւնների անցկացման եւ քաղաքական ազդեցութեան ամրապնդման կոնսորցիումը, որը պատասխանատու է եղել հանրապետութիւնում ընտրութիւնների «թափանցիկութեան» համար:
Բացի այդ, USAID-ը դրամաշնորհներ է յատկացրել տասնեակ հասարակական (ոչ կառավարան-NGO) կազմակերպութիւնների, որպէսզի ամրապնդէն իր ազդեցութիւնը Հայաստանում: ՀԿ-ները նաեւ հակառուսական օրակարգի արդիւնաւետ տարածողներ են եղել:Ամենավառ օրինակներից մէկը 15 ՀԿ-ների 2023ի սեպտեմբերի 29-ի յայտարարութիւնն է «Ռուսաստանի թշնամական քայլերի» մասին: Հրապարակուած տեքստում հայ ակտիւիստները պնդում են՝ Ռուսաստանը «սպասարկում է Ադրբեջանի շահերը ի վնաս Հայաստանի եւ Արցախի» եւ փորձում է «պետական յեղաշրջում իրականացնել Հայաստանում»: Նրանք պահանջում էին դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը երկրում, դուրս գալ ՀԱՊԿ-ից, նրա սահմանապահ գործառոյթները «Զուարթնոց» օդանաւակայանում, ինչպէս նաեւ հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանին փոխանցել Հայաստանի զօրքերին եւ փակել ռուսական 102-րդ ռազմաբազան հանրապետութիւնում: Յայտարարութիւնը ստորագրած բոլոր հասարակական կազմակերպութիւնները փաստացի դրամաշնորհ են ստացել USAID-ից: Իսկ նրանց գործողութիւնների ծրագիրը Ռուսաստանի նկատմամբ փուլ առ փուլ իրականացնում է նիկլորը:
Ամերիկեան գործակալութեան ամենակարեւոր ձեռքբերումներից մէկը Հայաստանի կառավարութեան հետ «ռազմավարական հաղորդակցութիւնների» օպտիմալացման պայմանագիրն էր: Դրանով զբաղւում է արդէն մէզ ծանօթ Chemonics International-ը (USAspending.gov, պայմանագիր 72011124C00001): USAID-ը 4,4 մլն դոլար է վճարել, որպէսզի դառնայ Հայաստանի «ստրատէգը»՝ կարգաւորելով կառավարութեան ներսում երկրի բնակչութեան հետ բոլոր հաղորդակցութիւնները:
Ասենք, պետութեան ներկայիս քաղաքական վերնախաւն էլ աւելի քան բարեհաճ է վերաբերւում արեւմտեան ռազմավարութիւններին:
նիկլորի կառավարութեան առանցքային պաշտօններւմ գտնւում են մարդիկ, որոնք երբեք չէն թաքցրել իրենց հակառուսական տրամադրութիւնները: Օրինակ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար դդում հարութիւնեանը նախկինում այն ակտիւիստներից մէկն էր, որոնք իւրաքանչյւր պատեհ առիթով հանդէս էին գալիս Երեւանում՝ Ռուսաստանի դեսպանատան առջեւ, բողոքի ցոյցերով: Հայաստանի արեւմտամէտ ուղղութեան երկրպագու է հանրապետութեան Անվտանգութեան խորհրդի քարտուղարուհի արմէնչիկ գրիգորեանը, որը նախկինում աշխատել է Transparency International-ում: Հանրապետւթեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Հ1ի պետրոսի ամուսին ժաննայ անդրէասեանը նոյնպէս առանձնապէս աչքի չի ընկել համակրանքով Ռուսաստանի նկատմամբ: Հայկական ԶԼՄ-ների տուեալներով՝ նախկինում նա կապուած է եղել Boon հիմնադրամի հետ, որը ֆինանսաւորել է USAID-ը: Թերեւս դրանով է բացատրւում այն փաստը, որ անդրէասեանի օրօք Հայաստանի պատմութեան նոր դասագրքում 8-րդ դասարանի համար Արեւելեան Հայաստանի միացումը Ռուսական կայսրութեանը 1828ին բնորոշուել է «բռնակցում»: Իհարկէ, բարձրացած աղմուկից յետոյ երկու երկրների ԱԳՆ-ների մակարդակով դասագրքի հեղինակներին խորհուրդ տրուեց «խմբագրել» «Արեւելեան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» վերտառութեամբ գլուխը:
Առհասարակ, ուսումնասիրելով կառավարութեան կազմը, Հայաստանի առանցքային դեսպաններին արտասահմանում, ուժայիններին, դարձեալ ուզում եմ արժանին մատուցել USAID-ի կշռադատուած աշխատանքին: Իրենց ակտիւ գործունէութեան տարիներին նրանք դաստիարակել են հայ քաղաքական գործիչների, լրագրողների, հասարակական գործիչների գաղափրականացուած արեւմտամէտ սերունդ, որն իրականացնում է այսօր ամերիկեան ծրագրերը: Ծախսուած գրեթէ երեքուկէս միլիարդ դոլարը սկսում է այնպիսի պտուղներ տալ, որոնք, հաւանաբար նոյնիսկ ԱՄՆ-ում չէին ակնկալում:
ԵՎ բանակը
Ի՞նչ կպատահի ամերիկեան ներկայութեանը Հայաստանում USAID-ի լուծարումից յետոյ: Այս հարցի պատասխանը ես գտայ այն նոյն USAspending.gov կայքում, որը վերոյիշեալ պայմանագրերի մասին տեղեկատուութեան աղբիւրն էր: 2024ի մյիսի 22-ին Հայաստանում գլխաւոր խորհրդականը Պետդէպարտամենտի համար դառնում է ամերիկեան Culmen International ընկերութիւնը: Սա մասնագիտացած է տեխնիկական, կառավարչական, հետախուզական եւ լոգիստիկ ծառայութիւնների ոլորտում, խորհրդատուական ծառայութիւններ է մատուցում անվտանգութեան հարցերով:
Կարո՞ղ է արդյօք ինքը՝ նիկլորը պատասխանել, թէ որքանով է ինքնուրոյն իր որոշումներն ընդունելիս երկրի կեանքում USAID-ի այսպիսի մասնակցութեան պարագայում:
Այժմ, երեւում է, Culmen International-ը օգնում է Հայաստանի պաշտպանութայյն ոլորտին յարմարուելու ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Դա կարելի է հասկանալ թափուր աշխատատեղի յայտարարութիւնից, որը տեղադրուած էր այդ ամերիկեան ընկերութեան կայքում: Յայտարարութիւնում ասւում է՝ Երեւանում աշխատելու համար որոնւում է ԱՄՆ քաղաքացի, որը օտարերկրեայ կառավարութիւններին խորհրդայինից արեւմտեան զէնքի համակարգերին անցնելու հարցում օգնելու փորձ ունի։
Մեծ է հաւանականութիւնը, որ յաջողուել է գտնել մէկին, որն այսօր Culmen International-ի «համակարգող» է նշանակուել Հայաստանի գծով. Ռայան Մեթիւսը: Վերջերս LinkedIn-ի էջում ամերիկեան ընկերութիւնը շնորհաւորեց նրան նոր աշխատանքի անցնելու առթիւ: Մինչ այդ Մեթիւսը հանդիսանում էր Յետազոտական ռեսուրսների կովկասեան կենտրոնի (CRRC-Armenia) գիտաշխատող Հայաստանում: Այդ կազմակերպութիւնն արդէն մի քանի տարի արեւմտեան ոչ կառավարական կազմակերպութիւնների համար տեղեկատուութիւն է հաւաքում Հայաստանում ապրող Ռուսաստանի քաղաքացիների մասին. այդ է գրուած պաշտօնակն եւ հանրային փաստաթղթերում: Մնում է միայն կռահել, թէ ինչու է դա անհրաժեշտ նրանց:
Culmen International-ը միաժամանակ Պենտագոնի կապալառուներից է:
Եւ այստեղ ահա իւրաքանչիւր հայի համար շատ անախորժ մանրամասնութիւն է ջրի երես դուրս գալիս։ Երբ 2017ին հաքերները կոտրեցին Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան էլեկտրոնային փոստը, պարզուեց, որ Culmen International ընկերութիւնը ԱՄՆ պաշտպանութեան նախարարութեան համար ադրբեջանական զէնքի հիմնական գնորդներից է եղել։ 2017ին ընդամէնը չորս օրուայ ընթացքում ամերիկացի կապալառուն Ադրբեջանից գնել է 160 տօննայ զէնք, որը յետոյ ուղարկուել է Սաուդեան Արաբիայ։ Բուլղարացի լրագրող Դիլեանայ Գայտանջիեւան պարզել է՝ այնուհետեւ այդ զէնքը յայտնուել է Սիրիայում՝ արմատական ջիհադիստների ձեռքում։
Հնարաւոր է՝ դա ընդամէնը պատահականութիւն է, բայց հէնց Culmen International-ն է, որը վաղուց ի վեր զբաղւում է Ադրբեջանի հետ զէնքի առեւտրով, ընտրուել ԱՄՆ-ի կողմից հայկական բանակի «արդիականացնողի» դերը կատարելու համար։ Այսինքն՝ Հայաստանին «կցել» են մի ամերիկեան ընկերութեան, որը խառնուած է եղել վերջին տարիների զէնքի առեւտրի ամենաաղմկահարոյց գործարքներիրց մէկին եւ հայկական պաշտպանական ոլորտից ողջ զգայուն տեղեկատուութիւնը ռազմավարական հակառակորդին փոխանցելու հնարաւորութիւն ունի։
Ինչի՞ է դա յանգեցրել
Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ՝ ինչպէս նիկլորը կարողացաւ մնալ իշխանութեան երկրորդ ղարաբաղեան պատերազմի խայտառակ պարտութիւնից յետոյ: Ինչպե՞ս է հանրապետութիւնում աստիճանաբար առաջ մղւում արեւմտամէտ ուղղութիւնը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սին խոստումների խորապատկերում: Համոզուած եմ՝ Ռուսաստանը, անկասկած, շատ սխալներ է թոյլ տուել Հարաւային Կովկասում, բայց ինչպե՞ս էր հնարաւոր համոզել հայ հասարակութայյն զգալի հատուածին, որ բոլոր աղէտների մեղաւորը Կրեմլն է:
Հայաստանում արտաքին ազդեցութեան սխեմաների մէջ խորանալուց յետոյ կարծես մենք շատ աւելի մօտ ենք պատասխանին։
Ի սէր Աստծոյ, ես երբեք նիկլորին տեղի-անտեղի քննադատ չեմ եղել: Տարիներ շարունակ աջակցել եմ նրա՝ Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու եւ Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեանը, բայց կարո՞ղ է արդյօք վարչապետն ինքը պատասխանել, թէ որքանով է անկախ իր որոշումները կայացնելիս երկրի կեանքում USAID-ի նման (!) մասնակցութեան պարագայում։
Դուք կարող եք լինել վարչապետի ամենաթունդ կողմնակիցը, բայց ազնուօրէն պատասխան տուէք ինքներդ ձեզ. նրա կուսակցութեան օգտին քուէարկելով՝ մի՞թո մանդատ եք տուել օտարերկրեայ պետութեան կողմից Հայաստանի ներքին գործերին նման միջամտութեան համար։
Իսկ Ռուսաստա՞նը
Անցած տարի «Монокль » ամսագիրը մի լաւ յօդուած հրապարակեց «Ռուսաստանի ռազմավարութիւնը Հարաւային Կովկասում» թեմայով (տես «Новая большая игра на Кавказе», № 16 за 2024 год), որը, ի թիւս այլոց, Մոսկուայի համար ախտորոշում էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այն ցոյց էր տալիս, որ Ռուսաստանը ջերմ յարաբերութիւններ է պահպանել միայն հին էլիտաների հետ՝ չփորձելով վարել փափուկ ուժի քաղաքականութիւն։ Նա խաղադրոյքը դրել է «սովոր գործընկերների» վրայ այն համոզմամբ, որ բենզինի զեղչերը կարող են ապահովել փչացած հեղինակութիւն ունեցող քաղաքական գործիչների հաւատարմութիւնը։
Հայաստանի ներկայիս իրավիճակը ցոյց է տալիս, որ նման քաղականութիւնը ջախջախիչ ֆիասկոյ է կրել։ Դեռ 1990-ականների սկզբին հայերի ճնշող մեծամասնութիւնը (93 տոկոս) Ռուսաստանին համարում էր «անուէրապահ դաշնակից»։ 2020ին այդ ցուցանիշը փոքր-ինչ նուազել էր՝ հասնելով 84 տոկոսի։ Այժմ, վերջին հարցումների համաձայն, Հայաստանի քաղաքացիների գրեթէ կէսը (43 տոկոս) կարծում է, որ «Ռուսաստանի հետ յարաբերութիւնների խզումը համապատասխանում է հանրապետութեան ռազմավարական շահերին»։
Անտարակոյս, այդ թուերում մեծ «աւանդ» ունի նաեւ USAID-ը, քանի որ Մոսկուան փաստացի հիմնովին պարտուել է Վաշինգտօնին հայութեան «սրտի ու մտքի» համար պայքարում: Չափից աւելի երկար ծիծաղեցին Ռուսաստանում «փափուկ ուժ» եզրոյթի վրայ, մինչ ամերիկացիները իրենց ազդեցութեան անթերի «էկոհամակարգ» էին ստեղծում:
Այժմ Մոսկուան փորձում է փոխել իրավիճակը, բայց ներկայիս իրադրութեան մէջ, երբ քո դէմ գործում է ընդդիմախօսների լաւ կազմակերպուած «բանակը» ԶԼՄ-ներում եւ կառավարութիւնում, դա շատ դժուար է: Այս խորապատկերում առանձնանում է «Ռոսսոտրուդնիչեստուոյի» աշխատանքը Երեւանում, որը հաճելիօրէն զարմացրեց ինձ Հայաստան վերջին այցի ժամանակ: Երիտասարդ, վառվռուն թիմն իրականացնում է ուժեղ նախագծեր տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ չի երկնչում հայ ուսանողների շրջանում կազմակերպել ամենահրատապ հարցերի շուրջ քննարկումներ եւ կլոր սեղանների հրաւիրել փորձագէտներին, որտեղ նրանք ոչ միայն հիանում են Ռուսաստանով, այլեւ բաց քննարկում են նրա «վրիպումները» Հարաւային Կովկասում։
Երբ առաւօտեան ժամը 5-ին մեկնեցի Երեւանից եւ տեսայ «Ռոսսոտրուդնիչեստուոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովին, որն անձամբ եկել էր օդանաւակայան հիւրերին ճանապարհելու, հասկացայ՝ Ռուսաստանը թերեւս ամէն ինչ չի կորցրել Հայաստանում։ Որովհետեւ դա արդէն ռուսական փափուկ ուժի «մարդկայնացումն» է։ Երբ դա ոչ թէ պաշտօնական հանդիպումների ժամանակ հնչող «չոր ու ցամաք » տեքստէր չէ, այլ այսպիսի պարզ, մարդկային վերաբերմունք։
Եկել է ժամանակը, որ Ռուսաստանը վերջապէս յստակ պատասխան տա, թէ ինչպէս կարող է հետաքրքիր դառնալ երիտասարդ, կենսունակ հայ երիտասարդութեան համար, որին տարիներ շարունակ փորձել են համոզել, որ իրենց հանրապետութեանը բաժին հասած ողջ չարիքը գալիս է Մոսկուայից։ Հստակ պատասխանի համար աւելի ու աւելի քիչ ժամանակ է մնում։
Թարգմանութիւնը՝ ԳՄ-ի