Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Հինգ իրաւապաշտպաններ» նախաձեռնութեան անդամներին։ Տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատւական ծառայութիւնը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ եկեղեցականների դէմ իրականացւող անօրինական արշաւին։ Նախաձեռնութեան անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկութիւնները՝ օրէնքի շրջանակում եկեղեցու իրաւունքների պաշտպանութիւնն ապահովելու ուղղութեամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է յայտնել ի պաշտպանութիւն Եկեղեցու եւ եկեղեցականաց ներդրած ջանքերի համար։