Դիպուած՝ աւտոբուսում

Դիպուած՝ աւտոբուսում

Վահէ Սարգսեան 

— Կներեք, սա Աջափնեակ գնու՞մ է։

-Չէ, ապեր, սա Էրեբունի է գնում։
-Դէ ուրեմն քշի Աջափնեակ։
Տարօրինակ հայեացք։

-Հա, էդպէս եմ որոշել, որ էսօրուանից քշես Աջափնեակ։

-Ապեր, հաւեսդ չունեմ, իջի, գնայ ճամփեդ, վռազ եմ։

-Խի, բա մի քանի հոգի կան՝ ամէն օր ասում են՝ ով լինի կաթողիկոս, թեմի առաջնորդ, հիմա ես չեմ կարո՞ղ որոշել՝ դու ուր քշես։

-Դէ էդ դրանցից հազիւ էլ էդ սովորեք, վաղն էլ գալու եք, ասեք՝ քշի Ադրբեջան, ուզում ենք, որ մէզ գուրգուրէն Բաքւում — ասաց ու գազ տուեց, մարդիկ համարեայ գլորուեցին իրար վրայ։

-Այ էդ քո ասածիդ համար ես քո ցաւը տանեմ, հասկացանք իրար, մնում է ժողովուրդն էլ հասկանայ, որ ամէն մէկս որ մի էշութիւն դուրս տանք՝ հաստատ տեղ չենք հասնի․․․

Share