Գէորգի Պետրոսեան. Այն ինչ այսօր կատարւում է ժամանակաւոր է, որովհետև չարիքը չի կարող յաղթել

Գէորգի Պետրոսեան. Այն ինչ այսօր կատարւում է ժամանակաւոր է, որովհետև չարիքը չի կարող յաղթել

«Շատ բարդ է ինձ համար  այսօր խօսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մէկը պատմական առումով, միւսը շատ անձնական ինձ համար նոյնպէս»,- «Շուշի. Վերադարձ լինելու է» խորագրով միջացառմանը  ասաց Արցախի կենտրոնական կոմիտէի անդամ  Գէորգի Պետրոսեանը։  

«1992 թ․-ին, դեկտեմբերին 31-ն էր, փորձում էինք նշել Նոր տարին, եւ յանկարծակի ճիշտ ժամը 12-ին այն ժամանակուայ «աւազան»  հրթիռ եկաւ եւ բակում պայթեց։ Տղաս շատ փոքր էր, ասաց՝ էս ի՞նչ է լինելու, ասացինք՝  լաւ է լինելու, որովհետեւ մենք վերցնելու ենք․․․»։

Նա նշեց, որ այն ժամանակ  Շուշին դարձել էր ամենամեծ վտանգաւոր կրակակէտը։


«Շուշիի ազատագրումն ինձ համար շատ անձնական է, որովհետեւ տարիներ յետոյ մի անգամ ինձ ասեցին՝ ո՞վ է վերցրել Շուշին, ասեցի՝ երեխաները, քանի որ այդ հարցը տալիս է ամէն մէկն իր տանը՝ էս ի՞նչ է լինելու։ Ո՞վ է ազատագրել, կարող եմ ասել՝ հայ ժողովուրդը։ Այստեղ մարդիկ կան,ովքեր  թէ՛ Շուշի ազատագրման, թէ՛ յետագայ գործունէութեան վերաբերեալ ամենալուրջ մասնակիցներն են։  Մենք չենք հասկանում՝ ինչ ասել է Դաշնակցութիւն, բայց ուզում էինք ազատ լինել, մենք թէ՛ Շուշին ազատագրեցինք, թէ՛ ճանապարհ բացեցինք, թէ՛ կորցրինք․․․»,- ասաց Պետրոսեանը։

Նրա խօսքով՝ հայութիւնն անընդհատ սեղմւում է ։ Իսկ թէ ինչո՞ւ է այսպէս սեղմւում, Պետրոսեանն իր տեսակէտն ունի ․

« Մենք դարձել ենք զսպանակ, ինչքան շատ են ճնշում, էնքան էներգիան կուտակւում է, եւ ես լուրջ հաւատացած եմ, որ այդ էներգիան բացուելու է։ Եւ ինչ-որ գրուած է այստեղ,դա լինելու է։ Ժամկէտի հարց է, ժամանակի հարց է։ Ե՞րբ ենք դա անելու, ո՞նց ենք  անելու, ինչո՞վ ենք անելու, ո՞վ է անելու, ո՞վ է լինելու այդ սուբյեկտը, որը կարողանալու է հաւաքել։ Ես կարող եմ ասել, որ այսօր՝ մէկ ու կէս անց, երբ մենք յայտնուել ենք Հայաստանում, կողքից փորձում են հասկանալ՝ ի՞նչ է կազմակերպւում,  ի՞նչ ձեւով է  ինքնակազմակերպման խնդիրը դառնում Հայաստանում։ Կարող եմ ասել՝ այս սերունդին արդէն չի հասնելու Շուշի ազատագրումը։ Դա ձեր սերունդի խնդիրն է արդէն դառնալու եւ այդ  տեսակէտից այն, ինչ այսօր կատարւում է՝ ժամանակաւոր է, որովհետեւ չարիքը չի կարող յաղթել։ Շուտ թէ ուշ, դա լինելու է, մեր գործը լինելու է նա, որ պէտք է դրան նախապատրաստուենք»,- ասաց քաղաքական գործիչը։

Share