radar.amի հաղորդմամբ, ՔՊ փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյեանը չի բացառել, որ ՀՅԴ գործունէութիւնը կասեցուի։
«Քաղաքական առումով՝ նուազագոյնը դա պէտք է քննարկման առարկայ դառնայ». լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է Պապոյեանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է նշանակում քննարկել կուսակցութեան գործունէութեան նպատակայարմարութիւնը։
«Այո, քաղաքական որոշումները երբեմն կարող են ենթադրել նաեւ իրաւական հետեւանքներ»,- ասել է Պապոյեանը։
Հարցին՝ ինչ հետեւանքների մասին է խօսքը, կուսակցութեան գործունէութեան արգելքի՞, Պապոյեանն արձագանքել է.
«Ես չգիտեմ, բայց եթէ պարզուի՝ կուսակցութիւնը տեռորիստական կազմակերպութիւն է, այսինքն, եւս մէկ անգամ պարզուի, որ այս փուլում է ինքը տեռորիստական կուսակցութիւն, ինչո՞ւ ոչ։
Եթէ ինչ-որ փուլերում պարզուել է, որ ինքը տեռորիստական է, եւ դատարանների որոշմամբ գլխաւորները դատապարտուել են, յետոյ, առանց դատարանի որոշումների, կամ քաղաքական փոփոխութեան արդիւնքում, ինչ-որ մարդիկ դուրս են եկել բերդերից… Մեր դատարաններն ապացուցել են 90-ականներին, ինչքան գիտեմ»։
Հետաքրքրական է որ «յեղաշրջում»ով գործի եկած իշխանաւորները յեղաշրջման ամբաստանութեամբ են ուզում ազատուել իրենց ընդդիմադիրներից: