Դաւիթ Իշխանեանը Բաքւում դատւում է Հայրենիքին ծառայելու համար․ ինչ տեսանիւթեր են ցուցադրուել եւ ինչի համար են մեղադրում նրան

Դաւիթ Իշխանեանը Բաքւում դատւում է Հայրենիքին ծառայելու համար․ ինչ տեսանիւթեր են ցուցադրուել եւ ինչի համար են մեղադրում նրան

Հ․Շինդեան

Բաքւում շարունակւում են հայ պատանդների նկատմամբ կեղծ դատավարութիւնները։ Յիշեցնենք, որ դատավարութիւնների մասին տեղեկութիւնների հիմնական աղբիւրը ադրբեջանական լրատուամիջոցներն են։

Հերթական անգամ, այսպէս կոչուած, դատաւարութեանը ներկայացուել են տեսանիւթեր՝ ԱՀ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին մեղադրելով 1993 թուականի ապրիլին հայերի կողմից Մարտունու շրջանի մարտական գործողութիւնները ղեկավարելիս։ Մինչդեռ դրանք Արցախեան ազատագրական պայքարի հերոսական դրուագներ են, որը ներակայացուած է պատերազմը վաւերագրող Ցւէտանայ Պասկալեւայի Դաւիթ Իշխանեանին նուիրուած «Նուիրեալնները» հաղորդաշարում։

Դաւիթ Իշխանեանը Բաքուի դատարանում չհերքեց իր մասնակցութիւնը, նա նշեց, որ այդ ժամանակ Սերժ Սարգսեանն էր այցելել․ «Նրանք ժամանել են իմ գումարտակ եւ ծանօթացել դիրքերում տիրող իրավիճակին։ Տեսանիւթում են Սերժ Սարգսեանը, Մոնթէ Մելքոնեանը, Մովսես Յակոբեանը: Այդ ժամանակ նա Մոնթէ Մելքոնեանի տեղակալն էր: Տեսանիւթում նկարահանուած մէկ այլ անձ իմ աշխատակազմի ղեկավար Արամայիս Կարապետեանն է»:

Դաւիթ Իշխանեանը Բաքւում դատւում է Հայրենիքի ազատագրական պայքարին նուիրուելու համար, ներկայացուած տեսանիւթերն այդ հերոսական օրերի դրուագներն են, որով հպարտացել, դաստիարակուել եւ ազգային պայքարին է նուիրուել նոր սերունդը։ Դա մեր պատմութիւնն է, մեր պայքարի մի մասնիկը։

Նրա փոխարէն կարող էր արցախեան պատերազմի մասնակից որեւէ մէկը լինէր, սա յանցագործութիւն չէ, սա պայքար է սեփական երկրում, սեփական հողում ապրելու, որին նուիրուել են մեր բազմահազար նուիրեալներ եւ այսօր նրանք կանգնած են կեղծ արդարադատութեան առջեւ։ Եւրոպայի սրտում յանցագործին արադարցնում ուղարկում են սեփական երկիր, իսկ իր հայրենիքի համար արդար պայքար մղած հայը դատւում է Բաքւում՝ միջազգային հանրութեան եւ միջնորդ երկների լուռ համաձայնութեամբ։

«Ապառաժ»

Share