ՔՊ-ականները դէմ քուէարկեցին արցախցիների վերադարձի իրաւունքը պահանջող բանաձեւին

ՔՊ-ականները դէմ քուէարկեցին արցախցիների վերադարձի իրաւունքը պահանջող բանաձեւին

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը յայտնել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան պատգամաւորները դէմ են քուէարկել Արցախի բռնի տեղահանուածների վերադարձի իրաւունքը պաշտպանող առաջարկին։

Խաչատրեանի խօսքով՝ Եւրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում իր, ինչպէս նաեւ Աննայ Գրիգորեանի, Էլինար Վարդանեանի, Հայկ Մամիջանեանի եւ Եւրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամաւորների համատեղ ներկայացրած փոփոխութեան առաջարկը նպատակ ունէր պահանջել Ադրբեջանից՝ ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ միջազգային անվտանգութեան երաշխիքների ներքոյ։

Պատգամաւորի պնդմամբ՝ ՔՊ խմբակցութեան ներկայացուցիչները ոչ միայն դէմ են քուէարկել այս նախաձեռնութեանը, այլեւ յորդորել են եւրոպացի գործընկերներին չաջակցել առաջարկին։

Խաչատրեանը յաւելել է, որ տարբեր երկրների պատգամաւորներից ստացած արձագանքներից պարզ է դարձել՝ ՔՊ-ականների դիրքորոշումը նպաստել է, որ նախաձեռնութիւնը չստանայ բաւարար աջակցութիւն։

Share