Ամերիկայաերը հաշուարկուելու են իբրև հայ

Ամերիկայաերը հաշուարկուելու են իբրև հայ

Նահանգապետ Նիւսըմը ստորագրեց պատգամավոր Հարապետեանի «AB-91» օրինագիծը օրենքի ուժով

Ամերիկայի Արեւմտեան Շրջանի Հայ Դատի Յանձնախումբը ողջունում է Կալիֆորնիայի նահանգապետ Գէվըն Նիւսըմի կողմից «Մերձաւոր Արեւելքցի եւ Հիւսիսային Աֆրիկացի Համայնքների Օրինագիծ» (Assembly Bill 91, The MENA Inclusion Act) ստորագրումը։ Օրինագիծը հեղինակել է Կալիֆորնիայի Պատգամաւորական Ժողովի անդամ Ջոն Հարապետեանը՝ Կալիֆորնիայի Հայկական Պատգամաւորական Խմբի նախագահն ու ներկայումս նահանգային օրենսդիր մարմնում ծառայող միակ հայ-ամերիկացին։ AB 91-ը պատմական քայլ է Կալիֆորնիայի Մերձաւոր Արեւելքի եւ Հիւսիսային Աֆրիկայի (MENA) համայնքների, այդ թւում՝ ամերիկահայերի համար։

Տասնամեակներ շարունակ MENA բնակչութիւնը պետական վիճակագրական համակարգերում դասակարգուած է եղել ընդարձակ «Սպիտակ» (White) ռասայական խմբի ներքոյ՝ թաքցնելով իրենց ինքնութիւնները եւ քողարկելով զգալի տարբերութիւններ ծառայութիւնների, կրթութեան եւ հանրային առողջապահութեան հասանելիութեան մէջ։ AB 91-ը ուղղակիօրէն լուծում է այդ խնդիրը՝ պարտադրելով նահանգային եւ տեղական մարմիններին՝ սկսած 2027 թուականի Յունուարի 1-ից, հաւաքել եւ հրապարակել MENA համայնքների տարանջատուած ժողովրդագրական տուեալներ, ներառեալ՝ հայ-ամերիկացիների համար առանձին բաժին։

Օրինագիծը պահանջում է, որ բոլոր նահանգային կառոյցները, խորհուրդներն ու յանձնաժողովները, որոնք հաւաքում են ծագման կամ էթնիկ պատկանելութեան տուեալներ, առանձին ձեւով արձանագրեն Կալիֆորնիայի ամենամեծ MENA խմբերը՝ ըստ ԱՄՆ վերջին մարդահամարի։ Կարգաւորումները պէտք է թարմացուեն մարդահամարի իւրաքանչիւր նոր շրջափուլի 18 ամսուայ ընթացքում, իսկ հանրային զեկուցումները պէտք է կատարուեն՝ լիարժէք պաշտպանելով անհատական գաղտնիութիւնը։

«Սա մեծ առաջընթաց է՝ ապահովելու համար, որ հայ-ամերիկացիներն ու մեր ընդարձակ MENA համայնքը այլեւս անտեսուած չլինեն Կալիֆորնիայի պետութեան կողմից,» նշեց Ամերիկայի Արեւմտեան Շրջանի Հայ Դատի Յանձնախմբի նախագահ՝ Օշին Յարութունեանը։ «Երբ մեզ ճշգրտօրէն հաշուարկում են, աւելի հզօր դիրքում ենք գտնւում՝ արդար բաշխման, ֆինանսաւորման եւ ծառայութիւնների համար պայքարելու գործում։ Մենք յատկապէս հպարտ ենք, որ այս ձեռքբերումը կայացել է պատգամաւոր Հարապետեանի ղեկավարութեամբ, որի արդարութեան եւ ներառականութեան նկատմամբ նուիրումը լավագույն օրինակն է հասարակական ծառայութեան համր»։

«AB 91-ի ընդունումը տարիների ներքահողի աշխատանքի եւ մեր համայնքների կողմից արդարութեան հանդէպ խոր նուիրումի արդիւնքն է,» նշեց դիկտոր Սոֆիա Արմէնը՝ Հայ-ամերիկեան Առաջադիմական Ցանցի (Armenian-American Advancement Network) կազմակերպիչ եւ Հայ Դատի մարդահամարային եւ ժողովրդագրական նախաձեռնութիւնների գործընկեր։ «Շատ երկար ժամանակ հայ-ամերիկացիներն ու այլ MENA համայնքներ վիճակագրօրէն ջնջուած են եղել։ Այս օրինագիծը հաստատում է, որ մեր համայնքները հաշուի են առնուում, եւ որ ճշգրիտ տուեալները հիմքն են արդարութեան՝ կրթութեան, առողջապահութեան եւ հանրային ծառայութիւնների ոլորտներում»։

ANCA-WR-ը բարձր է գնահատում նահանգապետ Նիւսըմի կողմից այս օրինագծի կարեւորութեան հաստատումը եւ շնորհակալ է պատգամաւոր Հարապետեանից՝ իր պաշտօնավարման առաջին տարում այս նշանակալի նախաձեռնութիւնը առաջ տանելու համար։ AB 91-ի ստորագրումը վկայութիւն է իսկական ներկայացուածութեան ուժի մասին եւ նախադէպ է ստեղծում այլ նահանգների եւ դաշնային կառավարութեան համար։

Լրացուցիչ տեղեկութիւնների համար Հայ Դատի իրաւապաշտպան նախաձեռնութիւնների եւ քաղաքական առաջնահերթութիւնների վերաբերեալ՝ այցելէք www.ancawr.org։

Share