Կը խնդրուի Հալէպի մեր ժողովուրդի զաւակներէն, ապահովական նկատառումներով, բնակարաններէն դուրս չգալ մինչեւ քաղաքի կացութեան բարելաւումը։ Իսկ բնակարաններու մէջ պատսպարուիլ ներքին սենեակներու մէջ, առանց մօտենալու պատուհաններուն կամ պատշգամբներուն։
Գանձասար
Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել քաղաքում Սիրիայի ժամանակաւոր իշխանութիւնների ուժերի եւ քրդերի միջեւ բախումների սկսուելուց յետոյ մնալ իրենց տներում: Համապատասխան յայտարարութիւնը հրապարակել է Գանձասար պարբերականը։
Աւելի վաղ Syrian Observatory For Human Rights մոնիթորինգային կենտրոնը յայտնել էր, որ Շեյխ Մաքսուդ եւ Ալ-Աշրաֆիէ շրջաններում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակաւոր կառավարութեան հետ կապուած ուժերի եւ քրդական Ասաիշ ներքին անվտանգութեան ուժերի միջեւ: Կենտրոնի տուեալներով՝ մարտէրի հետեւանքով վիրաւորների թիւը հասել է 16-ի: